Մահակի ուժով գյուղացիներից պետք է վերցնեն չմշակվող հողերը, կամ ստիպեն, որ վաճառեն. Տիգրան Ղարաջյան

Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է անցում կատարել հողակտորների խոշորացմանը, որպեսզի Հայաստանում մեծ ներդրումներ անելու ցանկություն ունեցող ներդրողները չբախվեն հողերի կտրատվածությանը, ինչը մեծ և լուրջ խնդիր է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Վաբատեքս» ընկերության կոմերցիոն գծով տնօրեն Տիգրան Ղարաջյանը՝ հավելելով.

«Գյուղացիական տնտեսությունները հողերի կտրատվածության հետևանքով լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Առաջարկում ենք օրենսդրական լուծումներով կամ մահակի ուժով գյուղացիներից վերցնել չմշակվող հողակտորները. ստիպել կամ մշակել, կամ վաճառել։ Թող ստիպողաբար վաճառեն, կամ վարձով տան. պետությունը պետք է հետևողական լինի, որ չմշակվող հողերը ճիշտ օգտագործվեն»,- ասաց Ղարաջյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս