Ո՞վ կշահի և ո՞վ կտուժի անկանխիկ գործարքներից

Կառավարության հունիսի 2-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։

Անվիճելի է, որ քաղաքակիրթ աշխարհում վաղուց ընդունված են անկանխիկ գործարքները, սակայն չպետք է մոռանալ, որ Հայաստանի բնակչության որոշ մասը խնդիրներ ունի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հետ, բացի այդ, Հայաստանում բավականին բարձր են բանկերի միջնորդավճարները՝ 1.5-5 տոկոս: Ու որքան էլ Փաշինյանը հայտարարի, որ սրանով ուզում են մարդկանց կյանքը պարզեցնել, բայց մասնագետները վստահեցնում են՝ մարդկանց կյանքը դրանից, ընդհակառակը, ավելի է բարդանալու: Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի փոփոխությունից շահելու են բանկերը, ապա անուղղակի կերպով նաև պետությունը՝ բանկերի վճարած հարկերի շնորհիվ:

Ինչ խնդիրներ կարող են առաջանալ օրենքի փոփոխությունից, մեկնաբանում են «ԿԱՍԵՑՈՒՄ» Քաղաքացիական շարժման հիմնադիր, գործարար Սամսոն Գրիգորյանն ու իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս