Դրամի հնարավոր արժեզրկման ֆոնին սպասվում է ևս 20-25 տոկոսի գնաճ

Գնաճը համաշխարհային երևույթ է, հայտարարում է հայրենի իշխանությունը ու քաշվում մի կողմ՝ հասարակության անապահով խավերին թողնելով համատարած թանկացումների օրեցօր ավելացող բեռի ծանրության տակ: Կառավարությունը ոչ միայն չի կանխարգելում արհեստական գնագոյացումը, այլև արդարացնում է այն:

Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացնում, որպեսզի անհարկի գնումներ չանեն, Հայաստանում գրանցված 8.5% գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է համարում և իրավիճակը համեմատում է Միացյալ Նահանգների հետ:

Հայաստանում ապրում է 500 հազարից ավելի թոշակառու ու 80 հազարից ավելի նպաստառու: Նրանց թոշակներն ու նպաստները վերջին անգամ բարձրացել են 2020թ.։ 2021-ին Հայաստանում գնաճն արձանագրվեց  7,7 տոկոս, այս տարվա մայիսին հասավ 8,5-9 տոկոսի։ Երկու տարում թոշակառուների ու նպաստառուների եկամուտները չեն փոխվել: Դրան գումարած  գործազուրկների մեծ թիվը՝ մոտ 180 հազար մարդ, որոնք ընդհանրապես եկամուտ չեն ստանում: Ու այս իրավիճակում մեր երկրի պաշտոնյաները Հայաստանը համեմատում են Ամերիկայի հետ։

Կենտրոնական բանկը դրամի արժևորման ֆոնին ներկայումս մաքսիմում ճնշում է գնաճը»,- նշում է  տնտեսագետն ու կանխատեսում, որ մոտ ապագայում, երբ վստահաբար կգրանցվի դրամի արժեզրկում, եղած գնաճին կավելանա ևս 20-25 տոկոսի գնաճ:

Սա, ըստ Թադևոս Ավետիսյանի,  պայմանավորված է քաղաքական իրադրությամբ, քանի որ ԿԲ-ն ակնհայտ ունի գնաճը զսպելու քաղաքական պատվեր, և դա անում է տնտեսությունը տուգանելու հաշվին: Այս իշխանությունը առաջնորդվում է ոչ թե ազգային տնտեսության կայուն զարգացման շահերով և սոցիալական խնդիրները հնարավորինս արագ լուծելու նպատակով, այլև իշխանությունը պահելու և այդ իշխանությունը քաղաքական ու սոցիալական ցնցումներից զերծ պահելու օրակարգով:

Թեման մանրամասնում է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս