Բաժիններ՝

Աշոտյանը հանձնարարել է ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորման աշխատանքային խումբ ձևավորել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերը, ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից։
Ի թիվս այլ հարցերի՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների միավորմանը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով: Խմբում ընդգրկված կլինեն երկու բուհերի ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչներ:
Խմբի հիմնական խնդիրն է ուսումնասիրել միավորման հնարավոր արդյունքներն ու հեռանակարները և նախապատրաստել կառավարության որոշման համապատասխան նախագիծ։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս