Գնված դիպլոմայիններով շրջանավարտներ (տեսանյութ). «Ա1+»
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ կուրսային կամ դիպլոմային աշխատանքներ պատրաստելու մեթոդը դասախոսական կազմին լիարժեք հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել ուսանողների 4 կամ ավելի տարիների ստացած գիտելիքների մասին և ըստ արժանվույն գնահատել նրանց: Սակայն վերջին ժամանակներում մեկը մյուսի հետևից ստեղծվեցին ընկերություններ, որոնք ուսանողներին առաջարկում են իրենց փոխարեն կատարել կուրսային կամ դիպլոմային աշխատանքներ: Արդյո՞ք այս տեսակ ընկերությունների առաջարկները ծնվում են ուսանողների պահանջից:
Ուսանողներից շատերը խոստովանում են, որ իրենց շրջապատում շատ են այդպիսի ընկերությունների ծառայություններից օգտվողները: Փաստորեն, ծույլ ուսանողների պահանջարկի շնորհիվ բիզնեսի այս տեսակը շարունակում է զարգանալ։
Նմանատիպ ընկերություններ գործում են գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների մոտակայքում, իսկ դրանց գովազդները փակցված են անգամ բուհերի պատերին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: