«Պոչը չենք գտնում. այդ ո՞վ է այս համակարգը քանդելու մտքի հեղինակը». Գևորգ Սաֆարյան
e-draft.am կայքում տեղադրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վերաբերյալ հանրային քննարկումների վերջին օր է սահմանված նոյեմբերի 10-ը։
Վերջնաժամկետից երկու օր առաջ «Գիտուժ» նախաձեռնութունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նախագծով նախատեսված փոփոխությունները համարելով խիստ վտանգավոր:
Ըստ հայտարարության՝ նախագծում բացակայում է այն կետը, որը 2001 թվականից սկսած երաշխավորում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ են լինելու:
Հաջորդ վտանգավոր դրույթը, ըստ հայտարարության, այն է, որ նախագծի Հոդված 25-ով նախատեսվում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի (Ակադեմիա) կազմից դուրս հանել մինչ օրս Ակադեմիայի կազմում գտնվող 30 գիտական կազմակերպությունները։
Այս ու այլ առաջարկվող փոփոխությունների, դրանք ծնող պատճառների և դրանց հետևանքների մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում զրուցել ենք Earlyone ընկերության հիմնադիր, «Գիտուժ» նախաձեռության նախաձեռնող Գևորգ Սաֆարյանի հետ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում