Կապան կարելի է երթևեկել նոր երթուղիով. ստացել ենք որակյալ ճանապարհ. Նիկոլ Փաշինյան

Այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հիշեցրեց, որ օգոստոսից Ադրբեջանն իրանական բեռնատարների նկատմամբ իրականացնում էր մաքսային վարչարարություն։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, գանձում էր մաքսային տուրքեր իր տարածքով անցնող Էյվազլի, Չայզամի հատվածում։

«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է  ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի գիշերը պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Հալիձոր-Տաթև-Շինուհայր Մ-2 ճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել ու շահագործման է հանձնվել։ Նախորդ շաբաթ ես այդ ճանապարհով եմ գնացել Կապան, կարող եմ վստահեցնել, որ իսկապես ստացել ենք որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ երեկ ադրբեջանական կողմի կայացրած որոշումից հետո, իրանական բեռնատարների համար դրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ նրանք այսօր կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվանի ճանապարհով՝ առանց մաքսատուրքի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս