Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:
Այս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում. ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում են ճեղքել ոստիկանական պատն ու մոտենալ ԱԺ շենքին:
«Դժվար է ասել, թե ինչ արդյունք կտան երևանյան զարգացումները, քանի որ ընթացքից է շատ բան կախված»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանցի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
«Ղարաբաղը փոքր երկիր է, սակայն դա հիմք չէ ասելու, որ այն չունի ազատ ապրելու իրավունք: Այստեղ մարդիկ հազարավոր տարիներ ապրել են և կշարունակեն ապրել»:
Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը:
Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ Հերացի փողոցում: Ավտոմեքենաներից մեկի վարորդը դուրս եկավ մեքենայից՝ պահանջելով ակցիայի մասնակիցներին բացել երթուղին:
Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում պառկել էր թիվ 47 համարի երթուղային ավտոբուսի տակ և թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ավտոբուսի ուղևորները դժգոհում էին՝ փորձելով Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, սակայն Փաշինյանը պատասխանում էր, թե սա քաղաքական ակցիա է:
ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ հորդորել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Ըստ ապրանքների երկնիշ դասակարգման՝ 12-ամսյա կտրվածքով ամենից շատ թանկացել է տրանսպորտը ապրանքախումբը՝ 9.8%-ով
Ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց երկիրը 2003 թվականից ղեկավարող Իլհամ Ալիևը: Հեյդար Ալիևի որդին հետագա 7 տարիների ընթացքում ևս կշարունակի ղեկավարել երկիրը:
Մաքսիմ Գորկին ընտանեկան փոխհարաբերությունները սահմանել է հետևյալ կերպ. «Ընտանիքում փոխհարաբերությունները կառուցվում են միասնական ցանկության հիման վրա, այն է՝ սովորել հասկանալ միմյանց:
«Երբ դուք տեսնում եք ծերացած և մումիա հիշեցնող մարմնի վրա արհեստականորեն երիտասարդացրած դեմք, դա, մեղմ ասած, վախենալու է, եթե չասեմ՝ էժանագին և ծիծաղելի, որովհետև, իմ կարծիքով, դա նկատելիորեն ավելի է ընդգծում կնոջ ծերությունը»:
2017թ. ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) ընթացիկ գներով կազմել է 5 տրլն 580.1 մլրդ դրամ։ 2016թ. համեմատ իրական աճը՝ 7.5%։ Այս ցուցանիշների մասին արդեն բազմիցս խոսվել է և ներկայացվել, թե որ ոլորտի կշիռը որքան է կազմել, և տնտեսության ճյուղերը որքանով են նպաստել տնտեսական աճին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց իր թվիթերյան խոստումը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատժեցին Սիրիայի կառավարությանը՝ Արևելյան Գուտայի Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար, որը հարյուրավոր կյանքեր էր խլել։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» օրինական դաշտում իր պայքարն է իրականացնում՝ փորձելով կանխել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու գործընթացը։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումն արդեն երկրորդ օրն է՝ շարունակում է փողոցային պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
«Իշխանությունը կանտեսի Երևանի կենտրոնում ծավալվող գործողությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
«Նիկոլ Փաշինյանը երկրի զարգացման որևէ լուրջ ծրագիր կամ կազմակերպչական խումբ ներկայացրե՞ց Ազատության կամ Ֆրանսիայի հրապարակներից, որտեղ հավաքել է քաղաքացիներին»:
«Իմ քայլը» նախաձեռնության շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի տասնյակ մարդ Ֆրանիսայի հրապաակից քայլերթ էր անցկացնում Երևանի փողոցներով: Նրանք անցան Սայաթ-Նովա փողոցով, սակայն անակնկալ սկսեցին վազել դեպի «Հանրային ռադիո»-ի շենք: Նրանք ներխուժեցին շենք, դռներ կոտրելով սկսեցին վազել շենքի ներսում:
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներից անցավ կտրուկ գործողությունների։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը համատեղ պատժիչ հարված են հասցրել սիրիական վարչակարգին՝ սեփական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքի հիման վրա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շուրջ երկշաբաթյա քայլարշավը երեկ հասավ Ազատության հրապարակ, որտեղ ակցիայի նախաձեռնողները չորսօրյա շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնելու՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու նպատակով։
«Հայաստանը հնարավորություն կունենա սկսել իրականացնել համաձայնագրի մեծ մասը, հատկապես՝ այն հատվածները, որոնք առնչվում են ԵՄ իրավասություններին և ոչ ԵՄ անդամ երկրներին, իսկ մեծ հատվածը վերաբերում է ԵՄ-ին»,:
Շատ է խոսվում այն մասին, որ ուսուցիչները կարևոր դեր ունեն որակյալ կրթություն ապահովելու գործում։ Բայց փաստն այն է, որ Հայաստանում դեռևս չկա ուսուցիչների հանդեպ համակարգված քաղաքականություն։
Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության ճակատի», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Մերժիր Սերժին» նախաձեռնության համատեղ հանրահավաքը:
«Ես չեմ բացառում, որ մի օր Սերժ Սարգսյանը, ինչպես դրսից Արմեն Սարգսյանին է բերել, ևս մի քանի հոգի բերի, թիմ կազմի, և ինչպես ժամանակին Սինգապուրի վարչապետը, մի երկու շաբաթում մաքրի դաշտը»:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Շիրակի մարզում իրավիճակը պայթյունավտանգ է. ոռոգման ջրի սակավություն կա։
«Կա կարծիք, որ Ասադին այս պահին ձեռք չէր տալիս քիմիական զենք օգտագործել, որովհետև նա իր տարածքն ամբողջությամբ ազատագրել է, իսկ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցներն էլ ասում են, որ Ասադն իր ժողովրդի դեմ քիմիական զենք է կիրառել և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»:
Ռուսները սկսել են կասկածել, որ հայկականի անվան տակ Ռուսաստան ներկրվող լոլիկն իրականում թուրքական ծագում ունի։ Դե, կասկածելը հասկանալի ու բնական բան է. Հայաստանում փորձագետներն ու լրագրողները նման կասկած հայտնում էին դեռ 2016-ից։