«Միանշանակ ասել, թե իշխանությունն ինչ որոշման է հիմա գալիս, դժվար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Մոտակա տարիներին Թուրքիայում կտեսնենք էլ ավելի միանձնյա ղեկավարություն։ Էրդողանը ստացավ այն, ինչ ցանկանում էր. ստացավ ժողովրդի մանդատը՝ իր հայտարարած վերափոխումներն իրականացնելու համար, իսկ դրանց արդյունքում, ինչպես ինքն է բազմիցս հայտարարել, պետք է ի հայտ գա նոր Թուրքիան, որը մոտակա 5 տարիների ընթացքում պետք է փորձի դարձնել իրականություն»:
Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2018 թվականի ապրիլ ամսվա տեղեկագրի տվյալները։
Վարչապետի բրյուսելյան այցի օրակարգը դեռ նախապատրաստական փուլում է, սակայն դատելով ՀՀ վարչապետի և ԵՄ ներկայացուցիչների վերջին երկու ամիսների ուղերձներից՝ ակնհայտ է, որ այս այցից կողմերը որոշ ակնկալիքներ ունեն: Եվրոպական կողմի ակնկալիքները շատ ավելի լուրջ են:
PicsArt-ի գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանի համար հաջողությունն այն է, երբ մարդ զբաղվում է իր սիրած գործով։ «Ես աշխատում եմ մի թիմի հետ, որի հետ ուզում եմ աշխատել, և ստեղծում եմ մի պրոդուկտ, որը, վստահ եմ, ինչ-որ բան փոխելու է այս աշխարհում»։
«Առաջնահերթությունները հիմա լրիվ ուրիշ են դրված, երևի ավելի ճիշտ են դրված։ Բայց ես այլ կդնեի, տնտեսականը դեռևս չեմ տեսնում գերակայությունների մեջ»։
Որևէ երկրի անվտանգության հիմքն աշխարհագրությունն է՝ տարածքը, սահմանները, ճանապարհները, ժողովրդագրությունը, վերջապես՝ աշխարհագրական միջավայրը՝ այն տարածաշրջանը, որի մասն է տվյալ երկիրը:
Անցած 10 օրերի ընթացքում ամենաաղմկահարույց նախագծերից մեկը դարձավ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Աղմուկը շատ առագ ծավալվեց, արագ էլ մարեց, ու շատերի համար անհասկանալի մնաց, թե, ի վերջո, սա ի՞նչ պատմություն էր։ Հիմա՝ ամեն ինչ հերթով։
«Իրավիճակը բավականին լարված կարելի է որակել, քանի որ չկա գործընթաց, որը կթուլացնի լարվածությունը, ավելին՝ այն անընդհատ խորանում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
«Եթե մենք պատերազմում ենք և չենք պայքարում այն պետությունների դեմ, որոնք զենք են մատակարարում մեր թշնամուն, դա նշանակում է, որ մենք չենք պատերազմում և որոշել ենք մեր երեխաներին զոհելով «յոլա գնալ»»։
168.am-ի տեղեկություններով, երեկ գործարանի տարածքից 4 բարձված բեռնատար է դուրս եկել։
«Մարդ չպետք է աշխատի աշխատավարձի համար։ Ես ռոմանտիկ չեմ և չեմ համարում, որ, եթե սոված ես, պետք է աստղերի լույսից սնվես, կամ եթե շատ սոված ես՝ արեգակի լույսից»։
«Քաղաքապետարանի Երևան հիմնադրամի գործով նախաքննությունը շարունակվում է, բայց Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ գործողությունների մասին տեղեկություն ես չունեմ»,- 168.am-ին ասաց Ս.Գալստյանը։
Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չհետաձգելը ոչ պոպուլյար քայլ էր Նիկոլ Փաշինյանի կառավարության համար, սակայն դրսի ներդրողները դա դրական են գնահատում»:
«Գյուղում ունենք ընդամենը մի փայտյա տնակում ապրող մարդ, որը հենց ինքն էր։ Ինքը դժբախտ մարդ էր, երկրաշարժի ժամանակ կորցրել էր ծնողներին, որբ էր մեծացել։ Մինչև բանակ գնալը, կարելի է ասել՝ մենակ է ապրել, դրանից հետո ամուսնացել է մի աղջկա հետ ու իր հետ ապրել»։
Երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը:
«Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ այցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին»:
«Մի քանի տարի առաջ հոլանդական շատ լուրջ ընկերություն փորձեց Հայաստանում 168 մլն եվրոյի ներդրում կատարել. ծրագրում և՛ ձեթի գործարանը կար, և՛ շաքարի գործարանը։ Մեր օլիգարխներից որոշների դուրը չեկավ, օգտագործեցին անձնական կապերը, ձախողեցին ծրագիրը, և հոլանդացիները հեռացան»:
Կրթության զարգացմանը նպաստող, թերևս, ամենակարևոր փոփոխականը երկրի մթնոլորտն է, գերիշխող արժեքային համակարգը։ Անկախության տարիներին Հայաստանում արմատավորված վայրի կապիտալիզմը կրթությունը մղեց լուսանցքային գոտի։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անթույլատրելի համարեց որևէ մեկի նկատմամբ խոշտանգումը։ Ըստ նրա՝ բոլոր պարագաներում խոշտանգումներից ազատ լինելու իրավունքը բացարձակ իրավունք է։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 20-ին բերման ենթարկված թվով 30 «օրենքով գողերից» և քրեական հեղինակություններից ձերբակալվել են 2-ը՝ Ալո մականմամբ Ալեքսանդր Մակարյանը և Մասիվցի Անդիկ մականմամբ Անդրանիկ Հարությունյանը։
«Այն քաղաքական, հասարակական մթնոլորտը, որը ձևավորված է Մանվել Գրիգորյանի շուրջ, չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Վերջին շաբաթներին անդադար խոսվում է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազման մասին: Առաջնագծում, բնականաբար, քաղաքական ու հասարակական դեմքեր են: Կառավարությունը խոստացել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ կանցկացնի:
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2018 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածի ցուցանիշները։ Սկսենք, թերևս, ամենակարևոր՝ տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ)։
«Հակամարտության գոտում կա իրավիճակի փոփոխություն, որը համապատասխան աշխատանք և պատրաստվածություն է պահանջում հայկական կողմից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի կովկասագետ Նեյլ Մքֆարլեյնը:
«Եթե գյուղացին այսօր խնդիր ունի, ուրեմն պետք է լուծվի։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ դատարկագլուխների ինչ-որ մի շայկա է, որը հարցի լուծումը չի կարողանում տալ: Ընդհանրապես գյուղատնտեսությունը պետք է մեկ անգամ կարգի բերենք, և վերջ»։
Հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունենալիք ԵՄ-Հայաստան Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի ամփոփիչ քվեարկությանն ընդառաջ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում է։
«Ես ասում եմ այն, ինչ արվել է՝ կառավարության որոշումը բերվել է օրենքի նախագիծ։ Ես դահլիճում մոտեցա զեկուցողին, և ինքն էլ հաստատեց։ Հիմա թե ինչ է ասել վարչապետի մամուլի խոսնակը, ինձ առանձնապես չի հետաքրքրում»:
«Ամեն մեկս մեր բաժին պայքարը պետք է մեզ վրա վերցնենք, մեխանիզմներն այստեղ են դրված»,- նշեց Թ. Պողոսյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում նոր գործեր էլ կբացահայտվեն։