Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում պաշտոնապես բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ ամբողջացնելով այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։
33 տարի առաջ՝ 1993թ. օգոստոսյան այս օրերին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Վազգեն Մանուկյանին փոխարինեց ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը:
Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել նախաքննության ընթացքում՝ մեղադրելով մեր վստահորդին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ: Մասնավորապես՝ Արամայիս Թախմազյանը նույնիսկ առերես պնդել է, որ Թեմից և Մայր Աթոռից իրեն հասանելիք գումարները շուրջ 5 տարի չեն վճարվել և այդ արարքը կատարվել է իմ և փաստաբան Վահագն Քեշիշյանի վստահորդի միջոցով:
Ավելին՝ այս ձևակերպումը վտանգավոր կերպով մոտենում է պաշտոնական Բաքվի այն նարատիվին, որով հայ-ադրբեջանական հակամարտության ծագման և պատերազմի պատասխանատվությունը միակողմանիորեն վերագրվում է հայկական կողմին։
Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը էականորեն փոխում է արտաքին քաղաքականության նկարագրությունը նախորդ հնգամյա ծրագրի համեմատ։ Ամենաակնառու փոփոխություններից մեկը վերաբերում է Ռուսաստանին. հինգ տարի առաջ որպես Հայաստանի «ռազմավարական դաշինք» և «դաշնակցային հարաբերություններ» նկարագրվող կապերն այժմ ներկայացվում են որպես վերափոխման ենթակա գործընկերություն։
Էս դատավորությունը, բոլոր 3 քրեական գործերն ինձ հետ կապ չունեմ. գամ, ի՞նչը լսեմ. Սամվել Կարապետյան
Իսկ, չորրորդ հանրապետության մասին զրույցները միֆ են, հորինվածք, երևակայան ու չարդարացված քարոզչական հնարք:
ՔՊ-ն ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության, կնոջը թիրախավորելու և անառողջ ինտրիգների քննարկման։
Դեռ նախորդ տարի մայիսին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել էին, որ 2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը։
Խոսքս մասնավորապես վերաբերում է Արցախի պատմամշակութային, հոգևոր արժեքներին, որոնց հետ կապված՝ հանցավոր անտարբերություն է դրսևորում։
Ռուսաստանը Կասպից ծովով՝ նավերով, Իրան է ուղարկում տոննաներով տրոտիլ և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պահեստամասեր։ Այս մասին ասվում է եվրոպական կառավարություններից մեկի պաշտոնական փաստաթղթում, որը հայտնվել է NBC News հեռուստաալիքի տրամադրության տակ։ Նշվում է, որ փաստաթղթում տեղ գտած տեղեկատվության հավաստիությունը հաստատել է արևմտյան մի պաշտոնյա։
Այսօր մենք համ ունենք մեծ պատասխանատվություն համ էլ մեեծ սպասելիքներ մեր ժողովրդի կողմից, որոնք երբեմն համեմվում են դժգոհություններով, չէ որ մեր ժողովուրդն էլ հավես չունի սպասելու այս իշխանության փոփոխության ուշացմանը, ուզում է այսօր և հիմա:
Երբ առաջին անգամ հանդիպեցի Սամվել Կարապետյանին, ինձ անմիջապես գրավեց նրա ներքին զուսպ ուժը․ նա այն տեսակն է, ում մասին խոսում են ոչ թե բարձրագոչ հայտարարությունները, այլ՝ լռելյայն արված գործերը, մարդկանց մեկնած ձեռքն ու ստանձնած պատասխանատվությունը:
Առաջինը՝ հայ–հնդկական պաշտպանական համագործակցության նոր մակարդակն է։ Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտությունների, նորարարության և համատեղ արտադրության հուշագիր, իսկ երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև սահմանվել է համագործակցության նոր ձևաչափ
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Դատարան։ Այս մասին հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը։
Թուրքիան առայժմ չի կարողանում ստանալ ամերիկյան F-35 կործանիչները՝ ռուսական Ս-400 համակարգերի պատճառով, իսկ ЗРК -ի (զենիթահրթիռային համակարգի) վաճառքի շուրջ այլ երկրի հետ ընթացող բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։
Լուրեր են շրջանառվում, որ Ճապոնիան լրջորեն դիտարկում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը որպես դիտորդ միանալու հնարավորությունը. ԹՊԿ գլխավոր քարտուղարը Ստամբուլում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին հայտնել է, որ Ճապոնիան կարող է դիմել մշտական դիտորդի կարգավիճակ ստանալու համար՝ հաշվի առնելով թյուրքական աշխարհի հետ ունեցած պատմական լեզվական կապերը։
Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն արդարություն և կարեկցանք»։
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի մթերքի իրացման խնդիրներին։
«Թուրքիա, մի՛ արա դա։ Մենք գիտենք, թե ինչ եք պատրաստվում անել։ Եթե այս զենքը սկսի շարժվել դեպի Ուկրաինա՝ հետևանքներ կլինեն»։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր իր ելույթում ՔՊ-ական Ալխաս Ղազարյանի միջոցով բաց ու թափանցիկ ակնարկներ ուղղեց ԱԺ նախագահ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին․
Ի դեպ, ՀՀ-ն շրջանցող մի շարք ենթակառուցվածքային հայտարարություններից հետո ՀՀ կառավարիչը մոռացության է տվել այդքան գովազդված «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։
«Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն այդ վարչախումբը գերության և պատանդառության մեջ է պահում մի շարք մեր հայրենակիցների՝ նրանց նկատմամբ «դատավարություն» կոչվող կրկեսը փաստացիորեն վերածելով մեր ազգի և պետության դեմ քարոզչական խեղկատակության։
Իրականում Նաբուկկոն երբեք չի ապաշխարել, իսկ հրեաներին ազատագրել է պարսից թագավոր Կյուրոսը, երբ գրավել է Բաբելոնը: Գրավելով Բաբելոնը՝ նա ազատություն է շնորհել այնտեղ գերեվարված բոլոր ժողովուրդներին և իր՝ մարդու անքակտելի իրավունքներն արձանագրող գաղափարախոսության շրջանակներում բոլոր ազգերին հավասար իրավունքներ է շնորհում՝ անկախ նրանց էթնիկ ու կրոնական ծագման: Ավելին, նա խոստանում է պաշտպանել բոլոր ազգերին և կրոնական հոսքերին և այդ խոստման համատեքստում երդվում է, որ կֆինանսավորի հրեաների տաճարի վերակառուցումը: Տաճար, որը քանդել էր հենց Նաբուկկոն:
Էդուարդ Շարմազանովը գրում է. «ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան, որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ առանց բացառության բոլոր այն հարցերը քննարկելու […]
Ամուլսարի հանքավայրի շահագործմանն ընդառաջ մեկնարկած ծանր տեխնիկայի օպերատորների վերապատրաստման ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են: Դասընթացն անցած առաջին խումբ մասնակիցները ստացել են իրենց միջազգային սերտիֆիկատները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները»: Չզարմանա՛ք, սա ոչ թե ավատատիրական կարգերով առաջնորդվող, հին գյուղի քյոխվայի նահապետական առաքելություն է, այլ հատված է՝ ՀՀ ՆԳՆ-ից, ոստիկանության ստորաբաժանումներին տված հանձնարարականից: Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք […]
«Հրապարակ»-ը գրում է. Մայր բուհի կայքէջից տեղեկացանք, որ Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտը (American Research Institute of the South Caucasus, ARISC), որը գործում է ԵՊՀ կազմում, իր հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպում է առցանց գիտաժողով, որը նվիրված է Հարավային Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատմության, քաղաքականության, մշակույթի և հասարակության բազմակողմանի ուսումնասիրությանը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թռիչքն իրականացվել է «Air Force One» ինքնաթիռով։ Ամերիկյան լրատվամիջոցները շեշտում են, որ նման գործողության են դիմել Թրամփի դեմ ուղղված «հավաստի» իրանական սպառնալիքի պատճառով։ Նմանատիպ գործողություն ժամանակին իրականացվել էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի համար։
Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովորեցին լռել, երբ իրենց մեղադրում են ցեղասպանության մեջ: Նրանք չեն գիտակցում, որ ամեն անգամ, երբ ժխտում են զանգվածային հանցագործությունների իրագործումը, ակամա ավելի շատ ուշադրություն են հրավիրում իրենց հանցավոր պատմության վրա: