
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա շրջանային կազմակերպության ակտիվին

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա շրջանային կազմակերպության ակտիվին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկուսակցական աշխատանքներին, ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:
«Նախագահը պատասխանեց նաև հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին»,- տեղեկացնում է Տարոն Մարգարյանը: