Ո՞վ է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի նոր ժամանակավոր պաշտոնակատարը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` Հեղինե Մարտիրոսյանն այսօր նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ի դեպ, Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում Հեղինե Մարտիրոսյանի նշանակման վերաբերյալ լուրը հրապարակել էին ««Աբովյան» քրեակատարողական հիմնարկը (ՔԿՀ) կին ղեկավար ունի» վերնագրով, և տպավորություն էր, թե դա էլ է «հեղափոխական» ձեռքբերում, մինչդեռ 2018թ. իշխանափոխությունից առաջ ևս նույն «Աբովյան» ՔԿՀ-ն ունեցել է կին ղեկավար՝ Գայանե Վարդանյան: Սա, իմիջիայլոց:

Հեղինե Մարտիրոսյանը մինչ «Աբովյան» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը եղել է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) տեղակայված «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի տեղակալը: Այդ հիմնարկում աշխատանքի երկար, մոտ 20 տարիների փորձ ունի:

Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Ամբակում Գրիգորյանի նշանակումից հետո ՔԿՀ-ներում պետերի փոխատեղումներ ու նշանակումներ եղան, և ուշագրավ է, որ բացի «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ների ղեկավարներից, ովքեր ժամանակավոր պաշտոնակատարներ են, մնացածը հրամանագրված են՝ որպես ՔԿՀ պետեր:

Կարդացեք նաև

Առաջիկայում կանդրադառնանք ՔԿԾ պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանին ու նրա նշանակմանը:

Տեսանյութեր

Լրահոս