Բաժիններ՝

«Այս ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլը բերեց… բայց միայն ֆեյսբուքում». Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենաշատ ձյունը տեղացել է ֆեյսբուքում. Այսօր Երևանի ավագանու նիստում այս ֆրազն ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ես 100% համաձայն եմ պարոն Ավինյանի հետ:

Իհարկե, պարոն Ավինյան, վերջին 6 տարիների ընթացքում, Ֆեյսբուքում ոչ միայն ամենաշատ ձյունն է տեղում, այլև Հայաստանը տնտեսական մեծ թռիչք է ապահովում, Շուշիի համար մինչև հիմա մարտերը շարունակվում են, մարդիկ չեն արտագաղթում, ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստում, Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է և Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, թանկացում ընդհանրապես չկա, հայ ոստիկանները բարեկրթության էտալոն են, իսկ խաղաղությունը արդեն վաղուց եկել է Հայաստան…. և այս ամենը միայն Ֆեյսբուքում… չէ՝ մեկ էլ Հ1-ի եթերում:

Եվ այս ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլը բերեց…

ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս