Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն տեղեկատվություն չի տրամադրում

Երեկ հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների ու փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալության քրեական վարույթի հետ կապված` ձերբակալվել է նաև ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը` Անի Գևորգյանը։

168.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Քննչական կոմիտեի նախագահի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն, ի պատասխան մեր հարցի, ասաց` նախաքննության շահերից ելնելով` հիմա տեղեկատվություն չի տրամադրվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829