ԱԱԾ-ն ձերբակալել է շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած «Արթուր եղբայրներին»

ԱԱԾ-ն ձերբակալել է շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած «Արթուր եղբայրներին»։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։

Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա:

Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930