Հարց է առաջանում․ ինչո՞ւ Նիկոլն իր մարդակեր էությունը բացահայտեց հենց հիմա

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Հայկ Միրզոյանը նրան հարցրել է.

«Դավաճան Նիլոլը երեկ ԱԺ ամբիոնից ասաց` սխալ է արել, որ 2018-ին չի ասել ժողովրդին, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Մի՞թե սա դավաճանորեն ինքնախոստովանական չէ»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Այո․ Նիկոլը բաց տեքստով խոստովանեց այն, ինչ 2018-ի մայիսի 1-ին ես և իմ կուսակիցներն ասում էինք ԱԺ ամբիոնից՝ ի հակառակ տասնյակ հազարավոր տնկած մատների, «սիկտիրների» և սուլոցների: Մենք ասում էինք` Նիկոլը եկել է իշխանության`Արցախը հանձնելու համար։

Իր բոլոր գործողություններն այդ առումով ծրագրավորված էին և դիտավորյալ, ներառյալ` մինչև տապալված բանակցությունները և սարքած 44-օրյա պատերազմը։ Իսկ 5000 զոհերը նրա ոչ թե քաղաքական, այլ անձնական պատասխանատվության վրա են։ Մարդկային պատմության մեջ շատ քիչ կտեսնեք դեպքեր, երբ մարդասպանը հրապարակավ կխոստովանի 5000 մարդու կյանքը դիտավորյալ խլելու փաստը։

Կատարյալ աբսուրդ է անդրադառնալ նրա «հիմնավորումներին», որոնք տարրական բարոյականության հետ անհամատեղելի են։

Զավեշտալի է անգամ արձագանքել Սովետական Միության ժամանակ ծնունդ առած Արցախյան շարժումը «կղերա-ֆեոդալական» անվանելու նրա զառացանքներին։

Շոկային անկեղծությամբ և դիվային ժպիտով նա խոստովանեց նաև, որ խաբել է ժողովրդին 2018-ից սկսած, որպեսզի նրան չխանգարեն… Հարց է առաջանում․ ինչո՞ւ Նիկոլն իր մարդակեր էությունը բացահայտեց հենց հիմա։ Իմ կարծիքով, անպատիժ մնացած դեռահասի կուրաժով նա ժողովրդին մարտահրավեր նետեց․ տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։ Եվ գնդակը կրկիրն ժողովրդի դաշտում է․․․»:

Քաղաքացի Նունե Ասրյանը նրան հարցրել է.

«Ի՞նչ եք կարծում`այս ամենը ինչով է ավարտվելու»:

 

Արմեն Աշոտյանը պատասխանել է.

«Մենք հասել ենք և ինքներս մեզ հասցրել ենք մի հանգրվանի, երբ ունենք ընդամենը երկու տարբերակ` վերջ տալ Նիկոլի իշխանությանը կամ ականատես լինել Հայաստանի վերջին։

Կամ հայ ժողովուրդը Նիլոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կան Հայաստանի Հանրապետության հետ։ Այս երկընտրանքի հետ կապված երկար-բարակ գրելու կարիք չկա, ամեն ինչ պարզ է։ Ամեն ինչ մեր ձեռքերում է»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս