Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններին

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային գծով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ:

«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները, մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթություններն անվտանգության, կոլեկտիվ անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են ՀԱՊԿ անդամ երկրները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հավանաբար սրանում շահագրգռված է նաև Հայաստանը։

 

Տեսանյութեր

Լրահոս