Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում քաղաքացիական հագուստով ոստիկանները լրագրողների սարքերն են գողանում

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: Արդեն վնասվածնքեր են ստացել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև լրագրողներ և օպերատորներ:

Ուշագրավ է, սակայն, որ այդ հրմշտոցի ժամանակ՝ լարված իրավիճակում, սկսեցին կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան, ինտերնետին միանալու, ուղիղ եթերներ հեռարձակող սարքերը, վնասվել են միկրոֆոններ, տեսախցիկներ:

Մեզ ասացին՝ օպերատորների սարքերն այդ խառը իրավիճակում գողանում են քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք լիքն են ցուցարարների շարքերում:

Լրագրողներին ու օպերատորներին հորդորում ենք ուշադիր լինել իրենց տեխնիկայի ու աշխատանքային սարքերի նկատմամբ. Դրանք հատուկ ուշադրության ներքո են:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս