«Զվարթնոց» օդանավակայանի երթուղին սպասարկող 100 համարի ավտոբուսի ուղեվարձը թանկացել է 200 դրամով. 201 համարի էքսպրեսի սակագինը չի փոխվի

Չնայած Երևանի քաղաքապետարանից հայտարարում էին, թե տրանսպորտի սակագնի թանկացումը հետաձգվել է մինչև 2025թ. փետրվարի 1-ը և փոխվել է միայն վճարման կարգը, բայց «Զվարթնոց» օդանավակայան-Ֆրանսիայի հրապարակ երթուղին սպասարկող 100 համարի ավտոբուսի ուղեվարձն արդեն թանկացել է 200 դրամով: Նախկինում ավտոբուսի մեկ ուղղությունն արժեր 300 դրամ, իսկ այժմ՝ 500 դրամ, ԹելլՍելլ-ով վճարելու դեպքում՝ 480 դրամ:

«Զվարթնոց» օդանավակայանից կենտրոն հնարավոր է հասնել 201 համարի էքսպրես-ծառայության միջոցով, որի արժեքն է 300 դրամ:

Էսպրես-ծառայությունն իրականացնում է «Էլիտբաս» ՍՊԸ-ն:

Ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սակագնի փոփոխություն նախատեսված չէ, քանի որ այդ գնով են շահել մրցույթը: Էքսպրես-ծառայությունն աշխատում է ժամը 07:00-22:00-ն, ամեն 30 րոպեն մեկ, վճարումն անհրաժեշտ է կատարել կանխիկ տարբերակով: Երթուղուն հնարավոր է հետևել հետևյալ հղումով.:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս