Աժ-ում ստացել են հերթական պարգևավճարները՝ այս ամիս արդեն երկրորդ անգամ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու վերաբերյալ։

Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

Կարդացեք նաև

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Հիշեցնենք, որ այս ամիս սա երկրորդ պարգևատրումն է ԱԺ-ում։ Դեռևս դեկտեմբերի սկզբին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պարգևատրվել էին ԱԺ պատգամավորները։

Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ հանրակրթական դպրոցներում կամավոր ատեստացիան անցած ուսուցիչները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար չեն ստացել ըստ իրենց հավաքած միավորների բարձր աշխատավարձը։

Շատերին ասել են, որ բյուջեում գումար չկա, իսկ ահա պարգևավճարների համար բյուջեում փող կա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031