Ժամն է՝ ՔՊ-ականները հերթով ակտիվացան. Կեղծ խաղաղության քարոզչությունը սկսվեց
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Խաղաղություն լինելու՛ է։
Պատերազմ չի՛ լինելու։
Ապաշրջափակում լինելու՛ է։
Տնտեսական հզորացում լինելու՛ է։
Տրանսպորտային կապերը բացվելու՛ են։
Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու՛ է։
Ու այս ամենը լինելու ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա»։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության համար։ Ներկայի ու ապագայի համար։ Ձե’ր համար, երեխեք»։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում չէր կատարել 2020 թվականից հետո։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով անցած, ԱԺ-ում խուլիգան պահվածքով հայտնի ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայ ժողովրդին կոչ է անում մտածել միայն լավի մասին։

«Ռոբասերժական, դաշնակցական և այլ հակապետականների ստերին ու թեզերին չենք հավատում: Սպասում ենք բացառապես պաշտոնական հաստատված տեղեկատվությանը: Հանկարծ վատ բան մտքներովդ չանցկացնեք. լավ ա լինելու, եթե արդեն լավ չի: Դուխով»,- հայտարարել է թմրանյութերի գործով անցնողը։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է․
«Միջանցք չի լինելու, լինելու է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության հիման վրա ապաշրջափակում։
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։



