Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները. այս մասին այսօր Մինսկում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանում այժմ պաշտպանված են ադրբեջանցիները, ոչ թե հայերը: Սա միայն ավելի է խորանալու, քանի դեռ Հայաստանի ղեկավար է պարտված իշխանություն, որը ոչ մի կապ չունի հայկանան շահերի հետ»:
Ի՞նչն է «ֆեյք նյուզ»․ գուցե այն, որ Ադրբեջանը ՀՀ հանդեպ ունի տարածքային պահանջնե՞ր, որ տարածներ է ուզում ոչ միայն Տավուշից, այլև՝ ամբողջ Հայաստանից։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբոուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը ապրիլի 10-ին ելույթ ունենալով Ազգային Ժողովում, հայ հանրությանը ներկայացրեց մի նոր «հայեցակարգ», ըստ որի իբր գոյություն ունի «Իրական Հայաստան» եւ «Պատմական Հայաստան», որոնք «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։ Փաշինյանը նաեւ խոստովանեց, […]
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների և դրան հետևած վայրագությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանված բազմազավակ մայր Լուիզա Առուստամյանը Հայաստանում, արդեն մի քանի ամիս է՝ բախվում է սոցիալական տարբեր խնդիրների. խնամքին ունի 6 երեխա, բայց չունի տուն և աշխատանք։
Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների բացերը, զուգորդված նրա մոտ հետևողական ռազմավարության բացակայության և իռացիոնալ որոշումների կայացման հետ, Հայաստանը մտցրել են ներկայիս դժվար կացության մեջ: Հայաստանը մեկ մարդու շոու է, և հենց մեկ մարդը պետք է պատասխանատվություն կրի անհաջողությունների և կորուստների համար։ Այս մասին գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով երկրի շուրջ ստեղծված իրավիճակին։
Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննության ժամանակ մեղադրող դատախազ Արման Նշանյանն իր խոսքում արձանագրեց, թե միջնորդությունն անհիմն է, քանի որ նախկինում ներկայացված միջնորդությունից չի տարբերվում՝ բացառությամբ պատգամավորների քանակի:
Դա նշանակում է շատ կարճ ժամանակում թուրքին հանձնել Հայաստան մտնող գազամուղի փականը, երկաթգիծը և դեպի Վրաստան գնացող ավտոմայրուղին։
Ամենացցուն օրինակը երեկ ԱԺ-ում հնչեցրած «Արցախում ծնված ադրբեջանցի կնոջ ու հայ կնոջ» դեպքն էր։ Նայեք՝ ինչ ա դուրս տալիս․ ասում ա՝ «եթե էդ կինը հղի ա եղել ԼՂ-ում ու հետո ուրիշ տեղ երեխա ա ունեցել, նշանակում ա, էդ երեխան էլ ա ղարաբաղցի ու պտի մասնակցեր հանրաքվեին»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ կարիք չկա մեկնաբանելու մի խմբավորման հայտարարությունները, որը դրա իրավական ու բարոյական իրավունքը չունի, բայց անդադար պնդում է, թե «Հայաստանում միայն թուրքական ու ադրբեջանական բնակավայրեր են»։
Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին, դա նույնպես շարունակական թեմա է, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում:
Անցած ուրբաթ Բրյուսելում տեղի ունեցավ եվրոպացի, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ սպասված հանդիպումը։ Հայերը չափազանց ոգևորված էին այդ հանդիպման առիթով դրա կայացումից շատ առաջ։
Հայաստանի վերաբերյալ Նիկոլի կործանարար թեզերի մոդելները՝ ըստ ժամանակացույցի:
Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ հանդիպել է Սուրեն Պետրոսյանին, «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի անդամներին և գյուղացիներին։ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ արդեն 3 շաբաթ է ինչ տեղափոխվել են Ոսկեպար և ապրում են ոսկեպարցիների կողքին։
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Պարզվում է, որ թմբկահարվող 8,7% տնտեսական աճի հետ մեկտեղ 2023թ. Հայաստանում էապես աճել է մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը: Մասնավորապես, 3600 ԱՄՆ դոլարից այն հասել է 4000 դոլարի:
Ես ո՛չ Արարատ Միրզոյանից, ո՛չ Մհեր Գրիգորյանից լսելու բան չունեմ. փակ նիստին չեմ եղել. Աննա Մկրտչյան
Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:
Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպում։ Նա հայտնել է, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը կհրավիրվի ժողովին, եթե փոխի իր դիրքորոշումը և ճանաչի, որ Ղարաբաղը Ադրբեջան է։
Այսօր ընդդիմադիր 2 խմբակցությունները ողջ կազմով ներկայացնելու են երաշխավորություն՝ Ա. Աշոտյանի կալանքը վերացնելու համար։ Սա երկրում կարող է նոր, առողջ քաղաքական մթնոլորտ ստեղծել։ Նախորդ օրվանից Ռուբեն Վարդանյանի՝ Նոբելյան մրցանակի համար արդար պայքարը սկսվում է այսօր Երևանում՝ Աշոտյանի ազատ արձակման պրոցեսով։ Բաքվի բանտերից բոլոր հայերի ազատ արձակումը սկսվում է Երևանում՝ ՄԵԿ հոգու հրահանգով կալանավորվածների ազատ արձակմամբ։
Այն, որ Արցախում, մեր երկրում ինչ կատարվում է՝ ռուսներին են մեղադրում՝ Ռուբեն Հայրապետյանը հակադարձում է. «Ռուսները գնացին ասեցին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Ռուսները գնացին Պրահայում ստորագրեցին: Եթե մենք գնում ենք Պրահայում հայտարարում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռուսներն ի՞նչ պիտի անեն, կարա՞ք ինձ ասեք, Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարեն: Ռուսները պայմանավորված գնացել ասել են Ղարաբաղը Ադրբեջանի մա՞ս է: Ո՞ւմ են մեղադրում, թող իրենց մեղադրեն»:
«Եկեղեցու ճակատագիրը, եթե սահմանազատում լինի, մնում է անորոշ, այժմ այն գյուղի տարածքում չէ, այսինքն՝ չորս գյուղերից որևէ մեկի տարածքում չէ։ Եթե սահմանազատում լինի, կարծում եմ՝ եկեղեցին հայտնվելու է ճիշտ սահմանին, որտեղ այցելելու հնարավորություն կա՛մ չի լինի, կա՛մ էլ խնդիրներով կլինի»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
«Միասին» շարժումը ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք է անցկացնում ու պատրաստ է կտրուկ քայլերի գնալ՝ շրջափակել կառավարության շենքը, եթե քաղաքացիների մեծ մասը դուրս գա փողոց և միանա իրենց։
ԱՄՆ-ն պետք է զերծ մնա Հարավային Կովկասում հետագա միջամտությունից, եթե իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին երջանիկ ապագա ապահովելու հարցում: The American Conservative ամսագրի սյունակում նման կարծիք է հայտնել պաշտոնաթող դիվանագետ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով նախագահական հանձնաժողովի ամերիկյան մասի նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը։
Գրառմանը կից դեսպանը Thales ընկերության կողմից ֆրանսիական ռադարների արտադրության մասին Politico պարբերականի հոդվածն է հրապարակել, որտեղ նշվում է, որ ընկերությունը 2008 թվականից ի վեր 200 GM ռադար է վաճառել աշխարհի 32 երկրների, 40-ը միայն 2023 թվականին:
Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն էլ նշել էր, որ Վարդանյանը «ռևանշիստ է» ու «քրեական հեղինակություն»։ Պատգամավորի խոսքով՝ որոշ դեպքերում Խաղաղության Նոբելյան մրցանակը ծառայում է քաղաքական նպատակների համար։
Ավելի վաղ Telegram ալիքներից մեկում տեսանյութ էր տարածվել, որի հեղինակը պնդել էր, թե Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի դիվերսանտ է
Երևանում կայացած Կապի տարածաշրջանային համագործակցության Ռադիոհաճախականության սպեկտրի և արբանյակային ուղեծրերի կիրառման կարգավորող հանձնաժողովի 25-րդ նիստի շրջանակում հյուրերի համար մարտի 12-ին հյուրասիրություն է կազմակերպվել «Երևան պանդոկում»:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով Արմեն Աշոտյանի գործով առաջիկա նիստին Հակակոռուպցիոն դատարանին ենք ներկայացնելու երաշխավորություն, որով կստանձնենք պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը»,-հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Մենք անելանելի դրության մեջ ենք` այն առումով, որ պետք է փոխել Փաշինյանին. երկիրը պետք է պատրաստ լինի՝ եթե իր վրա հարձակվեն, պաշտպանվի: Ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, չկա,- «Միասին» այլընտրանքային շարժման հրավիրած ասուլիսի ժամանակ օրակարգային հարցերի մասին իր դիտարկումներում այս մասին նշեց շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով,- Ամբողջ օրը մենք լսում ենք հայհոյանքներ ռուսների հասցեին, չափազանցված պատկերացումներ Եվրոպայի մասին, մինչդեռ պետք է լավ լինել և՛ նրանց, և՛ նրանց հետ, այնուամենայնիվ, լավ հիշելով, որ ՌԴ-ն դաշնակից է»:
Էն իրավապաշտպանները, որ գոռում-գոչում, մերժում էին Սերժին, հիմա ինչի՞ չեն մերժում Նիկոլին. Արամ Սարգսյան