
Վանաձորի թատրոնն առցանց կներկայացնի «Չար ոգի» բեմադրությունը

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հուլիսի 4-ին առցանց կցուցադրի Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումը:
Թատերասերները բեմադրությունը կարող են դիտել ժամը 20:00-ին թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Ներկայացման բեմադրության հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: