24 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

22:30 06.07.2015 | Բորիս Նեմցովի պաշտպանությունը խոստացել է սկսել սպանության միջազգային հետաքննություն

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այն, որ հետաքննությունը գրեթե փակուղի է մտել, հարկավոր է սկսել Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննությունը»,-Interfax-ը մեջբերում է նրա փաստաբան Վադիմ Պրոխորովի խոսքերը:

22:23 06.07.2015 | Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լորենց Առուշանյանին՝ հոբելյանի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

22:16 06.07.2015 | Թուրքիան ձևացնում է, թե դա ցեղասպանություն չէ. Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը բրազիլական «Էստադաո» թերթին. Tert.am

Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր. այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում։

22:10 06.07.2015 | Վթար` Վայք-Գորիս ավտոճանապարհին

Հուլիսի 6-ին, ժամը 13.57-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորիս հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

21:55 06.07.2015 | Ադրբեջանի ԱԳՆ-ն Լյուբով Կազարնովսկայային կներառի անցանկալի անձանց սև ցուցակում. РИА Новости

Ադրբեջանը օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայային սև ցուցակում է ներառել:

21:46 06.07.2015 | Մամուլի քարտուղար. Հայաստանի էլեկտրացանցերի աուդիտը կսկսվի օգոստոսին

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Մոսկվայից վերադարձել է Երևան և որ ընկերության աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին։

21:30 06.07.2015 | Համաշխարհային բանկը Վրաստանին 60 մլն դոլարի վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Վրաստանին 60 մլն դոլարի վարկի հատկացումը:

21:25 06.07.2015 | Վթար Աշտարկ-Ապարան ավտոճանապարհին

Հուլիսի 6-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարկ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

21:20 06.07.2015 | Յուրա Մովսիսյանը վերադարձավ «Սպարտակի» հավաք

Sport-Express.ru-ն տեղեկացնում է, որ Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է թիմին, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Շվեյցարիայում։

21:10 06.07.2015 | Մուշկապատ համայնքում կառուցվում է համայնքային վարչական կենտրոն

ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է համայնքային վարչական կենտրոն` ներառյալ ժամանցային սրահ, ակումբ, բուժկետ և գրադարան:

21:01 06.07.2015 | Երևանում ձերբակալված ցուցարարների շարքում հայտաբերվել է Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող քաղաքացին. НТВ

Երևանի կենտրոնում ցուցարարներին Բաղրամյան պողոտայից հեռացնելու ժամանակ հայ ոստիկանները ձերբակալել են թվով 46 մարդու:

20:57 06.07.2015 | Թուրքիայում կքննարկեն Սիրիա ներխուժելու հարցը

Թուրքական գեներալները կքննարկեն Սիրիա ներխուժելու նախապատրաստման հարցը:

20:10 06.07.2015 | Գլխուղեղի քաղցկեղով հիվանդ Դմիտրի Խվորոստովսկին ելույթ է ունեցել Լոնդոնում

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունում:

20:01 06.07.2015 | «Սևիլիան» Չիրո Իմմոբիլեի համար առաջարկել է Դորտմունդի «Բորուսիային» 12 մլն եվրո

Իսպանացիների առաջին անգամ առաջարկած 10 մլն եվրոն մերժվել է:

19:50 06.07.2015 | Տավուշի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը

Հուլիսի 6-ին, ժամը 08.50-ին ահազանգ է ստացվել, որ Չինչին-Թովուզ ավտոճանապարհի 3-րդ ոլորանին ավտոմեքենա է գլորվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:

19:30 06.07.2015 | 73-ամյա թոշակառու կինն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով. «Փաստինֆո»

Հերթական ինքնասպանության դեպքը գրանցվել է Գեղարքունիքի մարզում, 73-ամյա թոշակառու կինն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով:

19:10 06.07.2015 | Տաջիկ մոր ինքնասպանության փորձի ժամանակ 3 փոքրիկները մահացել են

Դուշանբեում երիտասարդ կինը, որը ենթադրաբար, համաձայն չի եղել ամուսնու երկրորդ կին ունենալու որոշման հետ, փորձել է ջուրը նետվելու միջոցով իր երեք անչափահաս երեխաների հետ ինքնասպան լինել:

19:01 06.07.2015 | Սուարեսը կարող է տեղափոխվել «Ինտեր»

Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարիա Սուարեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

18:50 06.07.2015 | «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցները հանձնուքի հյութի միջից չլուծվող զանգված են հայտնաբերել

Հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Ա.-ի համար քաղաքացի Կ.Ռ.-ի կողմից բերված հանձնուքի միջից նարնջի հյութի 2 տարաների զննությամբ հայտնաբերել են տարաների տակ որպես նստվածք առկա սպիտակ փոշենման չլուծվող զանգված:

18:30 06.07.2015 | Հայաստանում պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը ավելացել է

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց:

18:27 06.07.2015 | ՀՀ ոստիկանության հայտարարությունը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի վերաբերյալ

Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին:

18:10 06.07.2015 | Ավարտվել է քննիչի կողմից դիտավորությամբ քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել:

17:50 06.07.2015 | Բագրատաշենի սահմանային անցակետից հետախուզվողը բերման է ենթարկվել

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 4-ին, ժամը 20.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ֆրիդման Ա.-ն:

17:48 06.07.2015 | Տեսա, որ սպիտակ «Ինֆինիտի»-ով կրակողները հեռանում են. Մանրամասներ Նոր Արեշի սպանությունից. news.am

«Ոչ մի բանով չէր զբաղվում, հիվանդ թոշակառու տղա էր: Գնում էր դիալեզի, գալիս էր, օրերը հաշված էին: Մի 15 րոպե կլիներ, որ նստած էր նստարանին: Կրակոցների ձայնից դուրս եկա, տեսա, որ սպիտակ «Ինֆինիտի» մեքենայով կրակողները հեռանում են: Հասել էր դպրոցի մոտ: 8 փամփուշտ կար մարմնի մեջ, հնարավոր չէր, որ ողջ մնար»

17:42 06.07.2015 | Հայաստանը հայտնվել է մամուլում Ռուսաստանի մասին «բացասական» արտահայտված պետությունների տասնյակում

Ռազմավարական հետազոտությունների ռուսական կենտրոնը իր կայքում տպագրել է «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության «Ռուսաստանն աշխարհում» նախագիծը, որտեղ ներառված է ընթացիկ տարվա ապրիլի 22-28-ը ընկած ժամանակահատվածում տպագրված համաշխարհային մամուլի նյութերի վերլուծությունը: Նյութերը նվիրված են եղել ռուսական թեմաներին:

17:30 06.07.2015 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուլիսի 7-ին, 9-11-ին հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

17:10 06.07.2015 | Արտակ Եդիգարյանը հեռացել է «Ժալգիրիսից»

Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիսի» պաշտոնական կայքը հայտնել է, որ լիտվական ակումբը և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը երկկողմ համաձայնության են եկել և խզել են գործող պայմանագիրը:

16:54 06.07.2015 | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը համալրել են Սինգապուրի բուսաբանական այգին, Շամպայնն ու Բուրգունդիան

Ֆրանսիայի պատմական մարզեր Շամպայնը, Բուրգունդիան նախօրեին համալրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը:

16:50 06.07.2015 | ԱՄՆ-ը աշխատավարձ կվճարի Սաակաշվիլիի թիմին

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ ամերիացի ոստիկանները աջակցություն կցուցաբերեն իրենց օդեսացի գործընկերներին:

16:44 06.07.2015 | ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է ավտովթարից զոհված և վիրավորված զինծառայողների անունները

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

  • Page 894 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 889
  • 890
  • 891
  • 892
  • 893
  • 894
  • 895
  • 896
  • 897
  • 898
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը