
Բորիս Նեմցովի պաշտպանությունը խոստացել է սկսել սպանության միջազգային հետաքննություն

Ռուս ընդդիմադիր սպանված գործիչ Բորիս Նեմցովի համախոհներն ու ներկայացուցիչները հայտարարել են նրա սպանության միջազգային հետաքննություն նախաձեռնելու մտադրության մասին:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այն, որ հետաքննությունը գրեթե փակուղի է մտել, հարկավոր է սկսել Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննությունը»,-Interfax-ը մեջբերում է նրա փաստաբան Վադիմ Պրոխորովի խոսքերը:
Փաստաբանի խոսքով՝ կան որոշակի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հետաքննություն սկսել ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում կամ ՄԻԵԴ-ում:
Այսպես, ՄԱԿ-ու հովանու ներքո է անցկացվել Լիբանանի ու Պակիսըանի վարչապետերի սպանությունների հետաքննությունը:
«Բորիս Նեմցովը չի եղել գործող նախագահ, սակայն չարագործության մասշտաբներով ու հասարակական մեծ նշանակությամբ այդ պահերը համադրելի են»,-կարծում է Պրոխորովը.
Հիշեցնենք, որ Նեմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 28-ին՝ ժ. 23։40–ին Մոսկվայի հենց կենտրոնում՝ կամրջի վրա:
Նրա գործով կալանավորվել է 5 մարդ՝ Զաուր Դադաևը, որին հետաքննությունը համարում է սպանության կատարող, Թեմիրլան Էսկերխանովը, Անզոր ու Շահիդ Գուբաշևները ու Համզաթ Բախաևը: