Հուլիսի 11-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեռ Կամսարի փողոցի թիվ 30/2 շենքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկին լեհ արքեպիսկոպոսը, ով մեղադրվում է անչափահասների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ, հոսպիտալացվել է Վատիկանում դատական նիստից մի քանի ժամ առաջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կողմերը համաձայնեցրել են եռամյա պայմանագիր:
Հուլիսի 10-ին, ժամը 16.30-ին, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 12 շենքի մոտ կայանված վիճակում, բեռնաթափման ժամանակ, շրջվել է ձորը:
Նրա խոսքով՝ կողմերը «դեռ երբեք չեն եղել հաջողությանն այդքան մոտ, որքան հիմա»: «Կարևոր առաջընթացը ձեռք է բերվել վերջին շաբաթներին»,-նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Հուլիսի 11-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդեսայի նոր մաքսային տերմինալում անձնակազմի ընտրության չափորոշիչը լինելու է մոդելային արտաքինը: Այս մասին հայտարարել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21-ամյա բնակչուհուն՝ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նույն մարզի բնակչից շորթում կատարելու համար։
Հուլիսի 10-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1959 թ. ծնված Միքայել Անտոնյանը, ով գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 4-ամյա երեխայի մահվան հանգամանքները
Հուլիսի 12-ին, 15-16-ին հյուսիսային շրջաններում, 13-ին` շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:
Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են փոթորկի առաջացման վտանգի մասին, որը կարող է ծովից տեղափոխվել ցամաք: Այս մասին ասվում է Սոչիի քաղաքային ադմինիստրացիայի կայքում:
CAS-ը՝ Մարզական արբիտրաժային դատարանը, չեղյալ է հայտարարել ՈւԵՖԱ-ի որոշումը, ըստ որի՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա խաղում հյուրերին տեխնիկական պարտություն էր գրանցվել:
2015 թ. հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը 2015 թ. հուլիսի 18-ը` շաբաթ օր, տեղափոխելու ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ հուլիսի 13-ին ՀՀ առևտրային բանկերն աշխատելու են բնականոն ռեժիմով:
Չինաստանի արևելյան Չժենզցյան նահանգում տարհանվել է 800 հազար մարդ: Հիդրոօթերևութաբանների կանխատեսումներով՝ հուլիսի 11-ին շրջանը հզոր թայֆուն կպատուհասի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին, ում գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին:
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Պերմում բնակելի տան փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում:
Երեկ Դարակերտ գյուղի գազալցակայանում 40-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը նույն գազալցակայանի աշխատող է, և նրան հայտնաբերել են գազալցակայանի տանիքի ծածկի մետաղյա խողովակից կախված վիճակում:
– See more at: http://www.pastinfo.am/hy/node/74358#sthash.XSZjCOWL.dpuf
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Պերմ քաղաքում բնակելի 5 հարկանոց շենք է փլուզվել: Երեք մարդ հոսպիտալացվել է: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ կարող է գտնվել 1941 թվականին ծնված մի կին, ով ապրել է երկրորդ հարկում: Նրան ներկայում որոնում են կինոլոգները:
Հուլիսի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին և նրա ծնողին:
Մոսկվայի կենտրոնում ծեծել ու թալանել են ԱՄՆ դեսպանության աշխատակցին, հայտնում է Interfax-ը:
Նախկին լեհ արքեպիսկոպոսը, ով մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մեջ, այսօր Վատիկանում կկանգնի դատարանի առաջ:
Հուլիսի սկզբին Մերձմոսկվայից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ու այդ պատճառով Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված ռուս գործարար Գերման Ստերլիգովը էքսքլյուզիվ հարցազրույց է տվել Vesti-ին:
Ժամը 13:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում՝ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 45-ամյա Արա Հովհաննիսյանի վարած Գազ 3110 մակնիշի 34 MD 401 համարանիշի, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 10 փողոցի բնակիչ, 52-ամյա Արմեն Մարկոսյանի վարած Mercedes մակնիշի 08 ՏԼ 100 համարանիշի և 20-ամյա Ատոմ Մանուկյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CQ 286 համարանիշի ավտոմեքենաները:
Վերջին օրերին երջանիկ պատահականությամբ, կարծես թե, լուծվում է նաև Ռուսաստանի միգրացիոն օենսդրության «Սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիների հարցը։ Վերջիններս ամիսներ շարունակ ՀՀ կառավարության, արտաքին գործերին նախարարության շենքերի առաջ բողոքի ցույցեր էին իրականացնում, դիմումներ գրում, նույնիսկ ցանկություն էին հայտնում տուգանքներ վճարել, միայն թե նորից ՌԴ մեկնելու հնարավորություն ստանան»։
Ռուսաստանի արտգործնախարարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ coub-վիդեո:
Հուլիսի 11-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 4 շենքի վերելակը խափանվել է, և քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:
Հզոր պայթյուն է որոտացել Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում, հայտնում են տեղի լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով ականատեսներին: