Եղանակը՝ առաջիկա օրերին
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 12-ին, 15-16-ին հյուսիսային շրջաններում, 13-ին` շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:
Հուլիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-13-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում`
Հուլիսի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 12-13-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն