Երկուշաբթի «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագրեր է ստորագրել միանգամից 2 կիսապաշտպանների հետ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոն հայտնել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ որոշ մանրամասներ, որ կնքվել են Իրանի ու «Վեցյակի» միջև: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վարկային պատմության կարևորության, բանկի հանդեպ պարտավորությունները բարեխիղճ չկատարելու, հաճախորդների կողմից խարդախության փորձերի ու դրանց հետևանքների մասին լրագրողների հետ հանդիպմանը զրուցեցինք «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանի հետ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ռոման Դ.-ն շուրջ 6 ամիս գտնվել է կալանքի տակ:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից հետո տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի, եւ պարզ է, որ Իրանի հարեւան երկիր Հայաստանը եւս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից: Այդ մասին, news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը իրանական «Դոնյայե էղթեսադ» օրաթերթին տված հարցազրույցում։
Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտը (DFS) ստուգումներ է սկսել Deutsche Bank AG-ում՝ կապված Ռուսաստանում փողերի լվացման մասին տեղեկության հետ:
«Sport»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անակնկալ որոշմամբ ԱՄՆ մեկնող ֆուտբոլիստների ցանկում չի ներառել դարպասապահ Վիկտոր Վալդեսին:
Ռուսաստանի աճող ագրեսիվությունը, ջիհադիստներն ու ցանցահենները Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքներն են: Նման կարծիք է հայտնել երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է ВВС-ն:
Հուլիսի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-19-ին շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
«Կարմիր սատանաները» պահանջում են իսպանացի դարպասապահի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Կարեն Շ.-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղի ժամանակով ժ. 07.00-ին (Երևանի ժամանակով ժ. 15-00-ին) հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, ասվում է Սպիտակ տան Twitter-ում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի խափանման պատճառները, որի հետեւանքով մահացել էր բնակչուհի, 1978թ. Հ.Շահբազյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1980թ. Արթուր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։
Հուլիսի 11-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել ավտոլվացման կետի ավտոլվացող, 1980 թ. ծնված Սաթենիկ Մ.-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս փոխել Թեհրանի նկատմամբ հարաբերությունների ուղղությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Դեպքը տեղի է ունեցել Արմեն Տիգրանյան փողոցում։
Վիրավորները տեղափոխվել են Թովուզի հիվանդանոց: Նրանց վիճակը բավարար է: Այս մասին հայտնել է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքում բերված հաղորդագրությանը, որով հերքվել է ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների կողմից միջադեպը որպես հայկական կողմից կատարված գնդակոծության հետեւանք ներկայացվելը:
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի եւ Տարածքային կազմակերպության Վերահսկողի ընտրությունները երեկ անցան դրամատիկ պայքարում:
Իրանի ու «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնագիրը վկայում է կոնստրուկտիվ փոխհամագործակցելու հնարավորության մասին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ադմինիստրացիայի ու երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի Twitter-յան օգտահաշիվները կոտրել են, այնտեղ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, RIA Novosti-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունից:
Մասնավորապես՝ անհեթեթ է համակարգիչները սեփականատերերին չվերադարձնելու հանգամանքը, քանի որ դրանցում առկա տեղեկույթը կարելի է պատճենել այլ կրիչի վրա, որից հետո դրանք այլևս անհրաժեշտ չեն լինելու քննության համար:
Իրանի ու «Վեցյակի» միջև պայմանավորվածությունը իրանական միջուկային ծրագրի հարցով նախատեսում է Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարում, ասվում է Վիեննայում բանակցությունների ժամանակ ձեռք բերված համաձայնագրի տեքստում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմական մասշտաբի սխալ է անվանել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, որը ստորագրել են Իրանն ու «վեցյակը»:
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում ոչ մի առաջընթաց չկա, ընթացիկ տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նախարարների կաբինետի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Օմսկի մարզի ամբողջ տարածքում այսօր իջեցվելու են Ռուսաստանի Դաշնության դրոշները՝ որպես սգո նշան օդադեսանտային զորքերի 242-րդ կենտրոնում մասնաշենքի փլուզման հետևանքով մահացած զինծառայողների:
Ս.թ հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը ոչ միայն Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրեց, այլեւ այդ ցույցը լուսաբանող ավելի քան մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ. մասնագիտական տեխնիկա կոտրվեց, հիշողության կրիչներ առգրավվեցին, մի քանի լրագրողներ ստացան մարմնական վնասվածքներ, մի քանիսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ:
Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը մտադիր են ընդլայնել համագործակցության պլանը պաշտպանական ոլորտում: Այս մասին Trend-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:
Հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած հերթական սպանության մեջ առայժմ շատ են առեղծվածային դիպվածները, որոնք, հուսանք, կբացահայտվեն նախաքննության ընթացքում:
Երբեմն ես լսում եմ պետական պաշտոնյաներից, պատգամավորներից, հասարակական գործիչներից, որ պետք է ինտեգրվենք Եվրոպային: Մտածեք, երբ խոսում եք այդ մասին: Առաջին հերթին՝ դուք պետք է իմանաք նախագահի դիրքորոշումը, երկրորդ՝ ինչ ձևաչափով եք ինտեգրվելու: