Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» 2 ձեռքբերումները, «Չելսիի» նոր դարպասապահը. տրանսֆերային նորություններ

Կապելլոն կհեռանա Ռուսաստանի հավաքականից:

Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն, Ֆաբիո Կապելլոն և հավաքականի գլխավոր մենեջեր Օրեսե Չինկվինին իրենց ստորագրություններն են դրել Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագրի լուծարման մասին համաձայնագրի տակ:

Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտնել է РИА «Новости»-ին, որ Ֆաբիո Կապելլոյի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի մոտ օրերս:

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարություն է արել` Շվայնշտայգերի և Շնայդերլինի տեղափոխությունների մասին:

Երկուշաբթի «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագրեր է ստորագրել միանգամից 2 կիսապաշտպանների հետ: «Սաութհեմփթոնից» գնել են ֆրանսիացի Մորգան Շնայդերլինին, որի համար «կարմիր սատանաները» վճարել են 34 մլն եվրո: Պայմանագիրը ստորագրվել է 4 տարվա համար:

Շվայնշտայգերին «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել 18 մլն եվրոյով: «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է 3 տարով:

Բեգովիչը «Սթոքը» փոխեց «Չելսիի» հետ:

Ըստ Daily Mail-ի տեղեկության, «Չելսին» բոսնիացի դարպասապահի համար վճարել է 12 մլն եվրո և վարձավճարով տվել է պաշտպան Մարկո Վան Գինկելին:

«Ես շատ ուրախ եմ «Չելսիին» միանալու համար: Գլխավոր մարզչի հետ զրուցելուց հետո ես զգացի, որ այստեղ ինձ վրա հույս դնում են, և ես կարող եմ աճել թիմի հետ միասին: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կհանդիպեմ թիմակիցներիս հետ, և կմեկնենք նախամրցաշրջանային խաղերի»,- հայտարարել է Բեգովիչը, ում ցիտում է «Չելսիի» պաշտոնական կայքը:

Եվ էլի:

Կլաուդիո Ռանիերին պաշտոնապես գլխավորեց «Լեսթերը»:

Պեդրոն հերքել է «Չելսիի» և Մոուրինիոյի հետ բանակցությունների մասին ինֆորմացիան:

«Շալկեն» և «Բայերը» հետաքրքրված են Ալեսիո Չերչիի ծառայություններով:

Ռահիմ Սթերլինգը բուժզննություն կանցնի «Մանչեսթեր Սիթիում»:

Ժոաու Պերեյրան տեղափոխվեց «Սպորտինգ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս