![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում Հայաստանի դեսպան. Տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի. news.am
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/Artashes-Tumanyan.jpg)
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից հետո տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի, եւ պարզ է, որ Իրանի հարեւան երկիր Հայաստանը եւս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից: Այդ մասին, news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը իրանական «Դոնյայե էղթեսադ» օրաթերթին տված հարցազրույցում։
Դեսպանը հույս է հայտնել, որ բանակցությունները հաջողությամբ ավարտվելու են, եւ կնքվելու է համապարփակ համաձայնագիր: «Իրանի ձեռքերն ազատ կլինեն իր տնտեսական քաղաքականության իրականացման հարցում, եւ բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ իրենց ծրագրերով կգան Իրան: Տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի, եւ պարզ է, որ Իրանի հարեւան երկիր Հայաստանը եւս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից»,- նշել է նա:
Նա նաեւ նկատել է, թե «Իրանի համար արդեն իսկ մեծ հնարավորություններ են ստեղծվել ԵՏՄ 200 միլիոն բնակչությամբ շուկա մուտք գործելու եւ բազմաթիվ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: «Հայաստանն այս պարագայում կարելի է դիտել որպես Իրանի համար դարպաս ԵՏՄ մուտքի համար: Բացի այդ, նկատի ունենալով, որ արդեն սկսված են Իրան-ԵՏՄ բանակցություններն ազատ առեւտրի պայմանների մշակման շուրջ, Հայաստանն այս հարցում լավագույն կարգավորող օղակը կարող է լինել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: