![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ում հետաքննում են Deutsche Bank-ում ռուսական փողերի լվացման գործը
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/143685540287120150714091447.jpeg)
Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտը (DFS) ստուգումներ է սկսել Deutsche Bank AG-ում՝ կապված Ռուսաստանում փողերի լվացման մասին տեղեկության հետ:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, ստուգումներն սկսվել են 2015 թվականի հունիսից: DFS-ի տվյալով՝ ռուս հաճախորդները Deutsche Bank-ի աշխատակիցների օգնությամբ երկրից դուրս են բերել զգալի քանակությամբ գումարներ՝ ինչպես հարկն է այդ մասին չտեղեկացնելով պետական գերատեսչությանը:
Deutsche Bank-ում առաջին ֆինանսական խարդախությունների մասին լուրը հայտնվեց 2015թ. մայիսի վերջին:
Գերմանիայում խոշորագույն ֆինանսավարկային ինստիտուտը անցկացրել է ներքին հետաքննություն ու պարտադրված հանգստի է ուղարկել Մոսկվայում իր աշխատակիցների մի մասին:
Deutsche Bank-ն այդ մասին տեղեկացրել է նաև Ֆինանսական ոլորտի վերահսկողության դաշնային գերատեսչությանը (Bafin):