17 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

11:01 27.08.2015 | Ներգաղթյալներին ապաստանելու Եվրամիության ծրագիրը չի գործում. Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ներգաղթյալներին ապաստան տրամադրելու քաղաքականության առանցքային դրույթներից մեկը չի գործում:

10:50 27.08.2015 | «Շոտլանդական վիսկին» դատի է տվել Արթուր Բաղդասարյանի «Հայասի»-ին. «Հրապարակ»

Շոտլանդական վիսկի ընկերությունն ընդդեմ «Հայասի» ընկերության» գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին։ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի, շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։

10:40 27.08.2015 | Լյուդմիլա Սարգսյանը կհանդիպի Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

Մեր տեղեկություններով՝ վաղը նախագահական նստավայր կգնա եւ նախագահ Սարգսյանի հետ կհանդիպի նաեւ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

10:30 27.08.2015 | Սիսիանի քաղաքապետը բռունցքով հարվածել է Սուրիկ Խաչատրյանին. նոր միջադեպ. «ՀԺ»

Օրերս բավականին ուշագրավ միջադեպ է գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: NewsBook-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

10:29 27.08.2015 | Ամերիկացի լրագրողներին գնդակահարած տղամարդը նամակում բացատրել է իր արարքի պատճառը

Վեստեր Լի Ֆլանագանը, ով երեկ ԱՄՆ Վիրջինիա նահանգում ուղիղ եթերում գնդակահարել էր WDBJ7 հեռուստաալիքի թղթակցին ու օպերատորին, ապա ինքնասպանության փորձից հետո մահացել հիվանդանոցում, մահից առաջ նամակ է ուղարկել ABC News հեռուստաալիքին, որտեղ բացատրել է իր արարքի դրդապատճառը:

10:20 27.08.2015 | Մանրամասներ՝ ինքնասպան եղած գործարարի դեպքից. «Ժողովուրդ»

«Մամ ջան, պապ ջան… կներեք ինձ, ես պետք է գնամ, մի՛ մեղադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր, մոլորվեցի: Հարազատներիս եւ ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս: Ում վնաս եմ պատճառել, կներեք, չնայած արժանի չեմ: Երեխեք ջան, հավատացեք՝ Աստված կա, ինձ գիտեմ՝ չի ների»:

10:13 27.08.2015 | Հինգ պաշտոնյա կալանավորվել է. «Ժողովուրդ»

Թալինի՝ արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի եւ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի գործերն ուղարկվել են դատարան:

09:43 27.08.2015 | Առեղծվածային դեպք. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դի. shamshyan.com

Երիտասարդը վնասվածքն ստացել է կրծքավանադակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը:

00:41 27.08.2015 | Հարսանյաց զգեստների ամբողջ շքեղությունը. Couture 2015 Կրիկոր Ջաբոտյանից (Krikor Jabotian)

Կրիկոր Ժաբոտյանը (Krikor Jabotian) երիտասարդ, տաղանդավոր դիզայներ է` ծագումով Լիբանանից, ով դեռ մանկուց հետաքրքրվում էր նորաձևությամբ. նա հիանում էր մոր զգեստներով և «զարդարում էր» իր կրտսեր քրոջը:

00:35 27.08.2015 | «Անխել Դի Մարիան և Ֆալկաոն չէին համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» փիլիսոփայությանը». Լուի Վան Գալ

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը պատմել է, թե ինչու է ակումբը բաժանվել հարավամերիկացիներից:

00:35 27.08.2015 | Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենց փող. 2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6/1, 6/2, 8, 8/1, 9, 10, 11, 11/1, 11/2, 12, 13, 14, 15 համարների և 135 դպրոցի ջրամատակարարումը:

00:30 27.08.2015 | «Ես և Կոուտինիոն կփորձենք հասնել Ռոնալդոյի և Ռոնալդինիոյի մակարդակին». «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ֆիրմինո

«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը հույս ունի, որ Ֆիլիպե Կոուտինիոյի հետ համագործակցելու արդյունքում նրանք հաջողության կհասնեն:

00:06 27.08.2015 | Թեստ. Ընտրեք դռներից մեկը և տեսեք, թե ինչպես կդասավորվի Ձեր կյանքը

Ո՞րն է Ձեզ ամենաշատը դուր գալիս: Ընտրեք դռներից մեկը և կարդացեք արդյունքները:

23:56 26.08.2015 | Վթար Արշակունյաց պողոտայում

Օգոստոսի 26-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչամերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

23:34 26.08.2015 | ԱՄՆ–ում ավտովթարից մահացած 16-ամյա հայուհին Արմավիրից էր, ԱՄՆ էր մեկնել մեկ շաբաթ առաջ. news.am

Ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստանից ԱՄՆ մեկնած և օրերս վթարից մահացած 16-ամյա Լիլիթ Գևորգյանը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից էր, սովորում էր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում:

23:30 26.08.2015 | Մանկասայլակի գրպանից դրամապանակ են գողացել

Օգոստոսի 22-ին, ժամը 21-ին, 1982 թ. ծնված Հասմիկ Ա.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեի մոտ երեխայի մանկասայլակի գրպանից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ և նկարներ:

23:27 26.08.2015 | Ամերիկացի լրագրողներին գնդակահարած տղամարդը մահացել է հիվանդանոցում

Վիրջինիա նահանգի հիվանդանոցում մահացել է Վեստեր Լի Ֆլանագանը, ով ուղիղ եթերում գնդակահարել էր WDBJ7 հեռուստաալիքի թղթակցին ու օպերատորին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

23:10 26.08.2015 | Երջանիկ եմ, որ վերադարձել եմ «Միլան». Մարիո Բալոտելի

Իտալացին հաստատել է, որ հաջորդ մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «ռոսոներների» կազմում:

23:05 26.08.2015 | 6 ուսանողի Չիվնինգ ծրագիրը հնարավորություն ընձեռեց սովորելու Միացյալ Թագավորության լավագույն բուհերում

2015-16 ուս. տարվա համար Հայաստանից ընտրվել են 6 երիտասարդներ, որոնք սովորելու են Միացյալ Թագավորության առաջատար բուհերում:

22:30 26.08.2015 | Երևանում գրպանահատներ են հայտնաբերվել

Օգոստոսի 25-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին:

21:50 26.08.2015 | Գյումրիում շուրջօրյա ջրամատակարարում կապահովվի միայն 2018 թ-ին

Մինչև 2018 թ-ը Շիրակի մարզի գյուղական համայնքներն ու Գյումրին ամբողջությամբ կապահովվեն 24-ժամյա ջրամատակարարմամբ:

21:30 26.08.2015 | Բժշկի դեմքին կրակելու գործով նախաքննությունն ավարտվել է

2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:

21:10 26.08.2015 | «ԲԿՄԱ»-ի նախկին հարձակվող Անդրեյ Կիրիլենկոն դարձավ Ռուսաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ

Օգոստոսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ընտրական կոնֆերանսը, որտեղ գաղտնի քվեարկության արդյունքում կազմակերպության նախագահ ընտրվեց Անդրեյ Կիրիլենկոն:

20:50 26.08.2015 | «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանձնուքի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին օրերս բերված հանձնուքի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել:

19:50 26.08.2015 | Ավարտվել է մանկահասակ երեխաների մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է 2 մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած երթեւեկության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

19:41 26.08.2015 | Անհրաժեշտ է ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաները մակնշել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ հետևյալ տեղեկատվությամբ.

19:30 26.08.2015 | Քաղաքացին փորձել է անցնել Բագրատաշենի սահմանային անցակետը

Օգոստոսի 25-ին, ժամը 15.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն:

18:57 26.08.2015 | Կողոպուտ կատարողի դեմքը արձանագրել է տեսանկարահանող սարքը

Կողոպուտ կատարողի դեմքը արձանագրել է տեսանկարահանող սարքը:

18:48 26.08.2015 | ԱՄՆ-ը հայտարարել է մինչև 8 հազար սիրիացի փախստական ընդունելու մտադրության մասին

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են 2016թ. ընդունել 5-8 հազար սիրիացի փախստականի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:

18:30 26.08.2015 | Վիճաբանություն՝ Երևանում

Օգոստոսի 26-ին, ժամը 1-ի սահմաններում, մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ոստիկանության ծառայողները Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին, 1991 թ. ծնված Գևորգ Մ.-ին, 1982 թ. ծնված Արմեն Ե.-ին և հրավիրել 1975 թ. ծնված Գոհար Կ.-ին:

  • Page 801 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 796
  • 797
  • 798
  • 799
  • 800
  • 801
  • 802
  • 803
  • 804
  • 805
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը