
«ԲԿՄԱ»-ի նախկին հարձակվող Անդրեյ Կիրիլենկոն դարձավ Ռուսաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ

Օգոստոսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ընտրական կոնֆերանսը, որտեղ գաղտնի քվեարկության արդյունքում կազմակերպության նախագահ ընտրվեց Անդրեյ Կիրիլենկոն:
Կիրիլենկոն, ավարտելով ամռանը խաղային կարիերան, հավաքեց 215 հնարավոր ձայներից 215-ը: Այլ թեկնածուներ ընտրությունների ժամանակ չկային: Ավելի վաղ Դմիտրի Դոմանին հանել էր իր թեկնածությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը