
Երջանիկ եմ, որ վերադարձել եմ «Միլան». Մարիո Բալոտելի

Իտալացին հաստատել է, որ հաջորդ մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «ռոսոներների» կազմում:
«Ես երջանիկ եմ, որ վերադարձել եմ: Չեմ համբերում, թե երբ եմ սկսելու մարզվել և թիմին օգուտ բերել: Ֆիզիկապես ես լավ վիճակում եմ, բայց պետք է մարզվեմ թիմի հետ, որպեսզի ավելի լավ մարզավիճակ ձեռք բերեմ:
Ես միշտ հույս եմ ունեցել, որ կվերադառնամ «Միլան»: Այս ակումբը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում:
Կավարտեմ այստեղ կարիերա՞ս: Ես պետք է մարզվեմ և լավ խաղամ, հետո նոր կմտածեմ դրա մասին»,- ասել է Բալոտելին:
Բալոտելին «Միլանի» կազմում հանդես է եկել 2013-14թթ.: Այդ ընթացքում նա մասնակցել է 43 հանդիպման և խփել է 26 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը