Բաժիններ՝

ԱՄՆ–ում ավտովթարից մահացած 16-ամյա հայուհին Արմավիրից էր, ԱՄՆ էր մեկնել մեկ շաբաթ առաջ. news.am

Ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստանից ԱՄՆ մեկնած և օրերս վթարից մահացած 16-ամյա Լիլիթ Գևորգյանը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից էր, սովորում էր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում:

NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանը պատմեց, որ Լիլիթը դպրոցի լավագույն աշակերտուհիներից էր, գերազանց առաջադիմություն ուներ:

«Շատ խելացի էր, կազմակերպված, հավասարակշռված, գիտակ աղջիկ էր: Տնտեսագիտական հոսքում էր սովորում, նկարը դպրոցի պատին կա գերազանցիկների շարքում: Ինքը տրամադրված էր, իր սեփական նախաձեռնությամբ որոշեց գնալ: Սա հարված էր բոլորս համար»,-ասաց Նունե Դոլինյանը, որի խոսքով աղջկա մահը սգում է ամբողջ դպրոցը:

Լիլիթ Գևորգյանը մահացել է Թեքսասում ավտովթարից: Վթարի պահին 16-ամյա Լիլիթ Գևորգյանը եղել է կվադրոցիկլի ղեկին։ Շերիֆը նշել է, որ ամենայն հավանականությամբ աղջիկը բլրի վրա կորցրել է մեքենայի կառավարումը: Ավելի ուշ աղջիկը մահացել է հիվանդանոցում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս