Վթար Արշակունյաց պողոտայում
Օգոստոսի 26-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչամերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 26 շենքի մոտակայքում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 34 FP 211 պետհամարնիշով ավտոմեքենան (վարորդ` 1989 թ. ծնված Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվելով ճամփեզրին կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի (վարորդ` Մ. Ա.) 34 QT 085 և «Օպել Վեկտրա» մակնիշի (վարորդ` Վ. Ա.) 20 UL 294 պետհամարանիշներով ավտոմեքենաներին՝ կողաջրջվել է:
«Միթսուբիշի» մակնիշի ավտոմքենայի ուղևոր` 1956 թ. ծնված Ն. Ս.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ և անջատել ավտոմեքենայի մարտկոցը: