Ավտոմեքենայի խուզարկությամբ թմրամիջոց հայտնաբերվեց:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք տեղի ունեցել Լոռու մարզում:
Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում կկայանա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը:
Ֆինանսական դժվարություններից մինչև կենցաղային ծանր պայմաններ` Գյումրիում բնակվող նորաստեղծ մի ընտանիքի պատմություն է:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղայինում գողացել են 1979 թ. ծնված Արփինե Դ.-ի դրամապանակը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
Արտակ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը համոզելով ու ստիպելով պահանջել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով ազատել իրեն ձերբակալումից:
Այս տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում իրացվել է 4140.8 տոննա (կենդանի քաշով) անասուն եւ թռչուն, արտադրվել է` 35117.2 տոննա կաթ, 31371.6 հազ. հատ ձու՝ 2014թ հունվար-հուլիսի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 7,8 , 4,6 եւ 1,9 տոկոսով, հայտնում են ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Օգոստոսի 25-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ Արմեն Օ.-ն «ԶԻԼ» բեռնատարով գողացել է Գրիշա Գ.-ին պատկանող 7 գլուխ անասունը և տեղափոխել Շուռնուխ գյուղ:
Լեհաստանի երկու ռազմաբազայում 2016թ. կեսին կսկսվի ամերիկյան ծանր սպառազինությունների տեղակայումը:
Օգոստոսի 27-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փեթակ» տոնավաճառի մոտ վիճաբանություն է:
Երևանի Հանրապետության հրապարակում օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն ապտակած ոստիկանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը կասեցվել է: Tert.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գազային հարցով ՌԴ-ի, ԵՄ-ի ու Ուկրաինայի եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 11-ին Վիեննայում
Ուկրաինան կարող է միանալ սեպտեմբերի 11-ին Վիեննայում նախատեսված Եվրահանձնաժողովի ու Ռուսաստանի միջև անցկացվելիք գազային խորհրդակցություններին:
Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը Վիեննայում ԵՄ-ի հետ խորհրդակցություններից հետո: «Կարծում եմ՝ բացառված չէ, դա լավ գաղափար է»,- ասել է նա՝ հավելելով, թե նման հանդիպումը կարող է և ավելի ուշ կայանալ:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն ու Կիևը հանդիպմանը ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների բացակայության պատճառով չեն պայմանավորվել Վիեննայում ՌԴ-ից գազի գնման ֆինանսավորման վերաբերյալ: «Մենք դիտարկել ենք ֆինանսավորման մի քանի տարբերակ, սակայն հաշվի առնելով, որ հանդիպմանն անձամբ ներկա չեն եղել ֆինանսական ինստիտուտները, որոնք ներկայացնում են լիկվիդայնությունը, ինչ-որ բանի մասին պայմանավորվելն անհնար է եղել»,- ասել է նա:
Թեժ վիճաբանություն և դանակահարություն Գյումրիում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Օգոստոսի 27-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկոսկրի կոտրվածք` հարցականով», «ենթամաշկային հեմատոմա, ճակատի ձախ կեսի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Արկադի Ա.-ն, որը, ըստ բժիշկը տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ:
Օգոստոսի 29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Վերջին տարիներին եկել եմ այն եզրակացության, որ քրդական շարժման որոշ լիդերներ որոնք ակտիվ գործում են Թուրքիայում, գիտակցում են Հայկական հարցի գոյությունը: Իրենք գիտեն, որ այնտեղ են ապրում, որտեղ հայեր են ապրել: Երբ քրդական շարժումը կամաց-կամաց ինքնավարություն է ստանում, սկսում է գնալ դեպի տարածքային ինքնավարություն»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ոսկերչական սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 30-ին. առերևույթ հանցագործություն կատարած անձինք Երևան քաղաքի ոսկերչական սրահներից մեկում հափշտակել են 12-13 գրամ քաշով ոսկյա թևնոց՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի […]
Ես՝ Հակոբ Նազարի-Դեխնավիս ծնվել եմ Իրանի Թեհրան քաղաքում 1948թ․ մարտի 19-ին։ Ծնողներս՝ Հրանտ եւ Ռուբինա Նազարի-Դեխնավիները հայ են, Իրանի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ։
ԱՄՆ-ը անհանգստացած չէ Իրանի հարստացված ուրանի՝ Ռուսաստանին հնարավոր փոխանցման փաստով, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Քանթրիմենը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Գերմանիայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձինք այրել են փախստականների համար նախատեսված ապաստարանը, հայտնում է Spiegel-ը:
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգում, 2 խաղաղ բնակիչ ու 1 երեխա է սպանվել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ հրաձգության հետևանքով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը:
Ավստրիայի ոստիկանությունը կալանավորել է 7 մարդու այն բանից հետո, երբ Սլովակիայի ու Հունգարիայի սահմաններից ոչ հեռու հայտնաբերվել էր ներգաղթյալների տասնյակ մարմիններով բեռնատար:
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է 1 մարդ, 2 ադրբեջանցի վիրավորվել է, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել դեպք, որը ցնցել է հանրությանը: Քաղաքային դիահերձարանի աշխատակիցները շփոթել են հանգուցյալների դիերը, ինչի հետևանքով մահացածների հարազատները ստացել են ոչ թե իրենց հանգուցյալների, այլ բացարձակապես օտար մահացած մարդկանց դիեր:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Թուրքիա մասնակցելու Թուրքիայի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը:
Օգոստոսի 28-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտու փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պակիստանը 10 տարվա ընթացքում կարող է դառնալ աշխարհում երրորդ երկիրը ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո իր միջուկային արսենալով: