Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը այսօր հայտնել է, որ առավոտյան հիվանդանոցում մահացել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ վիրավորված Ազգային գվարդիայի երկրորդ մարտիկը:
Հունգարիան փակում է Բուդապեշտի գլխավոր կայարանը: Պատճառը երկիր ներգաղթյալների հոսքն է, ովքեր սպասում էին ցանկացած գնացքի՝ դրանով Ավստրիա կամ Գերմանիա հասնելու համար:
Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ ավանդական դարձած հանդիպումից հետո կուղևորվի օդանավակայան՝ Բաքու ուղևորվելու համար, հայտնում է TASS-ը:
Ադրբեջանի խոշորագույն արդյունաբերական օբյեկտը՝ Սումգայիթի տեխնոլոգիական պարկը, բախվել է ֆինանսական խնդիրների ու զանգվածաբար ազատում է իր աշխատակիցներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել համաշխարհային հանրությանը որքան հնարավոր է արագ համաձայնության գալ շրջակա միջավայրի պաշտպանության ու կլիմայի փոփոխության հարցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2015թ. սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է առերևույթ հանցագործություն կատարած անձը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ բողոքի ակցիայի 18 մասնակից է ձերբակալվել Ուկրաինայի ՔՕ 208-րդ հոդվածի համաձայն, վերջիններս գտնվում են Կիևի ժամանակավոր պահման մեկուսարաններում, հայտնել են «Ինտերֆաքս-Ուկրաինային» միլիցիայից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Տղան մահացել էր հիվանդանոցում գլխուղեղի արնազեղումից: Հարցաքննության ժամանակ մի քանի վկա հայտնել է, որ երիտասարդին ճակատագրական հարվածը հասցրել է 46-ամյա Անդրեյ Զ-ն:
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Դպրոցում ուսուցչի առաջնորդությամբ մեկնարկում է դրանք հաջողությամբ հաղթահարելու դասընթացը՝ գիտելիքի ձեռքբերմամբ, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենիքը սիրելու այբուբենի ուսուցանմամբ, դասընթաց, որն ավելի հաստատուն եւ հիմնավոր տեսք է ստանում արդեն բուհական միջավայրում, զինծառայության մեջ, աշխատանքային գործունեության ընթացքում:
Երիտասարդը նշված հասցեում մոր հետ է բնակվել, տան միակ երեխան է: Ապրել են սոցիալապես ծանր պայմաններում, Հայկը մշտական զբաղվածություն չի ունեցել, աշխատել է որտեղ պատահի:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 30-ի գիշերը Ռոստովի մարզի Սինյավսկոյե գյուղում համագյուղացիները դաժան ծեծի էին ենթարկել ազգությամբ հայ 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանին ու վերջինիս հորը՝ Սերգեյին: Պատճառն այն էր եղել, որ Ռաֆայելն իր Ford Focus մեքենայով վնասել էր վերջիններիս կայանած 5 ավտոմեքենաները:
Օգոստոսի 31-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ ստացվեց. զանգահարել էր մի քաղաքացուհի և հայտնել, որ Երևանի Մարգարյան փողոցի 41 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է գալիս:
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են արբանյակային լուսանկարները, որոնք վկայում են այն մասին, որ Սիրիայի Պալմիրա քաղաքում Բելի հնագույն տաճարը ոչնչացվել է ԴԱԻՇ-ի զինյալների կողմից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայութ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ:
Գիտելիքի օրվա և 2015-2016 ուսումնական տարվա բացման առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում կրթության ասպարեզի նվիրյալ սպասավորներին, մեր սիրելի ուսանողներին և աշակերտներին:
Ռոստովի մարզի գյուղերից մեկում համագյուղացիները ծեծելով սպանել են 22-ամյա հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ. սեպտեմբերի 1-ից կգործարկվեն Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված 2 արագաչափ սարքերը:
Դաունի համախտանիշով 15-ամյա տղան խոսում է անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, լատիներեն և ջութակ է նվագում:
Այսօր` օգոստոսի 30-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Սերմացուն հատկացվում է գյուղացիական տնտեսություններին հաջորդ տարի բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ աշնանացան ցորենի էլիտա սերմացուի վերադարձի պայմանով:
«Ովքեր գումար ունեն, կամ բանիմաց են իրենց երեխաներին ժամանակակից տեխնիկայից օգտվել կսովորեցնեն, իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չեն կարող վճարել, կամ չեն հասկանում դրա կարեւորությունը»:
Ոլոռի կանոնավոր օգտագործումը հարստացնում է օրգանիզմը սկիպտակուցներով և այն սննդակարգում գրեթե ամբողջությամբ փոխարինում է մսին:
«Ինտերֆաքս»-ը, հղում տալով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնում է, որ ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին չեն ձերբակալել, ինչպես ավելի վաղ հայտնվել էր:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի ներքոնշյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերի թույլատրելի առավելագույն արագության շեմը աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև 18:00-ն, կրկին կդառնա 40կմ/ժ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնաբարության, սպանության, սպանության փորձի և գողություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի:
Սեպտեմբերի 1-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես առանց տեղումների եղանակ: