
Վթար Գյումրի քաղաքում

Օգոստոսի 28-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում` Կիլիկիա ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացայատված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 34PQ511 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենան և օգնել այն տեղափոխելու քարշակի վրա: