
Ասատրյանների նորաստեղծ ընտանիքն ապրում է կենցաղային ծանր պայմաններում

Tsayg.am-ը գրում է. Ֆինանսական դժվարություններից մինչև կենցաղային ծանր պայմաններ` Գյումրիում բնակվող նորաստեղծ մի ընտանիքի պատմություն է: Ասատրյաններն աջակցություն են ակնկալում գոնե տան կտուրը վերանորոգելու համար` սեփական ուժերով հարցի լուծման տարբերակներ գտնել չեն կարողանում, իսկ վերջին օրերին տեղացած անձրևն ավելի է բարդացրել խնդիրը: