Բաժիններ՝

Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ և սեքսուալ ֆրանսուհիները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր ժամանակների ամենագեղեցիկ և սեքսուալ ֆրանսուհիներին:

Օդրի Տոտու

Օդրի Տոտուն (Audrey Tautou), ֆրանսիացի կինոդերասանուհի և մոդել է։ Առաջին անգամ հեռուստադիտողին երևացել է 18 տարեկանում։ Դրանից անմիջապես հետո նա ստացել է «Ցեզար» մրցանակը։ Տոտուն մեծ ճանաչում է ձեռք բերել «Ամելի» ֆիլմից հետո, որը նկարահանվել է 2001 թվականին։
w800x600_107_640x480

Իզաբել Աջանի

Իզաբել Աջանին (Isabelle Adjani) ֆրանսիացի դերասանուհի և պրոդյուսեր է։ Հանդիսատեսին հայտնի է «Մարգո թագուհին», «Ապրողը» և «Կամիլ Կլոդել» ֆիլմերից։ Նա «Սեզար» կինոմրցանակի հնգակի դափնեկիր է։ ajani_640x410

Սոֆի Մարսո

Սոֆի Մարսո (Sophie Danièle Sylvie Marceau), ֆրանսիացի դերասանուհի։

Դերասանուհին խաղացել է 35-ից ավելի ֆիլմերում, նաև 3 ֆիլմի ռեժիսոր է։ Առավել հայտնի ֆիլմերն են՝ «Ֆորտ Սագան», «Ուրախ Զատիկ», «Քաջ սիրտը» և այլն: sofi amrso_640x410

Բրիժիտ Բարդո

Բրիժիտ Բարդո (Brigitte Anne-Marie Bardot), ֆրանսիացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։ Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 1952 թվականին։ Բարդոն միջազգային ճանաչում է ստացել «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956)։ Brigitte-Bardot-background-Wallpaper_640x480

Կատրին Դենյով

Կատրին Դենյովը (Catherine Deneuve) ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի, Ֆրանսիայի ամենագեղեցիկ կանանցից մեկն է։ 290083-zero_640x480

Լետիցիա Կաստա

Լետիցիա Կաստան (Laetitia Marie Laure Casta) ֆրանսիացի դերասանուհի և ֆոտոմոդել է։ Սկզբնական շրջանում նկարահանվել է «Madison Models» գործակալության համար, այնուհետև «Elle» ամսագրի համար։ leticia kasta_640x410

Եվա Գրին

Եվա Գրինը (Eva Gaëlle Green) դերասանական կարիերան սկսել է թատրոնում, այնուհետև տեղի է ունեցել նրա նորամուտը կինոյում՝ 2003 թվականին, «Երազողները» ֆիլմում։ eva grin_640x410

Մարիոն Կոտիար

Մարիոն Կոտիար (Marion Cotillard), ֆրանսիացի դերասանուհի։ 2007 թ. արժանացել է «Օսկարի»` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում` «La Vie en Rose» ֆիլմի համար, որում մարմնավորել է Էդիտ Պիաֆին։ kotiar_640x410

Ժուլիետ Բինոշ

Ժուլիետ Բինոշը (Juliette Binoche) հանդիսատեսին հայտնի է «Անգլիական հաճախորդ», «Շոկոլադ» և «Երեք գույն. Կապույտ» ֆիլմերից։ 047_juliette_binoche_theredlist_640x650

Վանեսա Պարադի

Վանեսա Պարադի (Vanessa Chantal Paradis), ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և ֆոտոմոդել։ Առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1989 թվականին։ paadi_640x410

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս