
Սպանություն Լոռու մարզում. 16-ամյա տղան մահացել է որովայնի մասում ստացած դանակի հարվածից. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժին Ստեփանավանի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բժշիկների հերթապահ խումբը կանչով մեկնել է քաղաքին հարակից Կուրթան գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 16-ամյա Վարդան Գևորգյանին, ով, ցավոք, ճանապարհին մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով` երեխան մահացել է որովայնի մասում ստացած սուր, կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած երեխան Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանի ազգականն էր և, ըստ տեղեկությունների, երեխան դանակահարվել է կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: