
«Երբ Ֆլոյդ Մեյվեյզերը կարդալ սովորի, թող գրի ինձ». Ռոնդա Ռոուզի

Ռոնդան վստահ է, որ 2-3 անգամ ավելի շատ է վաստակում, քան բռնցքամարտիկը:
«Ֆլոյդն ասել է. «Զանգահարիր ինձ, երբ 1 օրում կաշխատես 300 մլն դոլար»: Ես հաշվեցի իմ վերջին մենամարտի եկամուտը. ես UFC-ի ամենաբարձր վարձատրվող մարտիկն եմ և ես կին եմ:
Կարծում եմ, ես 1 վայրկյանում 2-3 անգամ ավել եմ վաստակում, քան նա: Երբ նա սովորի կարդալ և գրել, ապա կարող է գրել ինձ»,- TMZ-ին տված հարցազրույցում ասել է Ռոնդան:
Սպորտսմենների միջև կոնֆլիկտը սկսվել է հուլիս ամսին, երբ Ռոուզին հրապարակայնորեն ծիծաղել էր Ֆլոյդի վրա` ESPN-ի վարկածով «Տարվա լավագույն մարզիկ» կոչումը ստանալուց հետո:
«Տեսնենս հիմա նա ի՞նչ է զգում` ծեծված լինելով կնոջ կողմից»,- ասել էր նա:
Դրանից առաջ Մեյվեյզերը հայտարարել էր, որ գաղափար չունի, թե ով է Ռոնդան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը