Աշխարհի ամենաանհավանական զարդերը
Բոլոր ժամանակներում կանայք զարդարել են իրենց մարմինը տարբեր տեսակի զարդերով: Ոմանք նախընտրում են ականջօղեր և թևնոցներ, իսկ մյուսները` մատանիներ և ապարանջաններ:
Եթովպիայի գեղեցկուհիները բացառություն չեն: Եթովպիայի ցեղերում զարդերը ոչ միայն ընդգծում են կարգավիճակը, այլև ցույց են տալիս ամուսնու վերաբերմունքը կնոջ նկատմամբ: Բացի այդ, զարդերը համարվում են կանացիության և իհարկե, գեղեցկության խորհրդանիշը:
Մուրսի ցեղի պիրսինգը
Այս ցեղի կանայք ետ չեն մնում տղամարդկանցից. նրանք որսորդներ են և զինվորներ: Բայց անկախ ամեն ինչից, Մուրսի ցեղի կանայք գեղեցիկ են և կանացի և նույնպես սիրում են զարդեր կրել: Նրանց գլխավոր աքսեսուարը ստորին շրթունքի պիրսինգն է, որն իրենից ներկայացնում է փայտե կամ կավե տափօղակ:
Արբորե ցեղի կանանց սափրած գլուխները և հսկայական վզնոցները
Արբորե ցեղի կանանց սափրած գլուխները վկայում են նրանց չամուսնացած լինելու մասին: Ամուսնությունից հետո կանայք իրենց գլուխները զարդարում են մանր հյուսերով:
Համեր ցեղի վզնոցները
Համեր ցեղի ներկայացուցիչներն իրենց պարանոցները զարդարում են խոշոր վզնոցներով, որոնք ընդգծում են կարգավիճակը: Այս ցեղի կանանց մեջ լայն տարածում ունեն նաև երփներանգ թևնոցները:
Աֆար ցեղի գունավոր գլխազարդերը
Գլխազարդերը Աֆար ցեղի կանանց համար անհրաժեշտություն են: Նրանք այդ կերպ պաշտպանվում են արևից:
Նյանգատոմ ցեղի ծանր վզնոցները
Այս վզնոցները պատրաստվում են ուլունքներից և փայտի կտորներից: Կանայք այս վզնոցները հանում են միայն այն ժամանակ, երբ կա դրանք մաքրելու կամ լվանալու անհրաժեշտություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը