Մայիսի 15-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Լիգա 1-ի 21 խաղերում խփեց 38 գնդակ:
Մայիսի 15-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Արևային ակնոցների տեսքով հայելի:
Ղարաբաղի հակամարտությունը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով` միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա:
«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը Սերիա Ա-ի 35 խաղերում խփեց 36 գնդակ և դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն:
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը մտադիր են ստորագրել պաշտպանության ոլորտում լիակատար փոխըմբռնման մասին հուշագիր:
Այսօր Գաբալայում (Ադրբեջան) կայացած հանդիպմանը Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Իսմեթ Յըլմազը քննարկել են տարածաշրջանային և ռազմական համագործակցության հարցեր, հայտնում է RIA Novosti-ն:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է մրցաշրջանի արդյունքները:
Համաձայն բրիտանական Sunday Times թերթի՝ նախկին գործակալ Դոնալդ Ռիկարդը մահից որոշ ժամանակ առաջ բրիտանացի կինոռեժիսորների հետ զրույցում խոստովանել է, որ հարավաֆրիկյան ոստիկանությանն է փոխանցել Մանդելայի գտնվելու մասին տեղեկություններ:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Բունդեսլիգայի այս մրցաշրջանի լավագույն ասիստենտ:
ԴԱԻՇ-ն ստանձնել է Դաղստանի Դերբենտ քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած 2 ոստիկանի սպանության պատասխանատվությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եվրամիության և Թուրքիայի միջև վիզային ազատականացման բանակցությունները կարող են ձախողվել՝ Գերմանիայի իշխող կոալիցիայում սկսում է գերիշխող դառնալ Անկարայի հետ գործարքի նկատմամբ թերահավատությունը, գրում է Der Spiegel ամսագիրը:
Մայիսի 16-18-ը շրջանների մեծ մասում, մայիսի 19-20-ը առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Թուրքիայի արևելյան Շըրնաք քաղաքում քուրդ զինյալների և թուրք հատուկ ջոկատայինների միջև մղվող մարտերում սպանվել է 7 թուրք հատուկ ջոկատային, կա 20 վիրավոր:
Ցիպասի խոսքով՝ հնարավոր է, որ Հունաստանը 2017թ. վերադառնա վարկավորման միջազգային շուկաներ:
Մինչև 2020 թվականը Գերմանիայի կառավարությունը պլանավորում է փոխստականների կարիքները հոգալու նպատակով հատկացնել գրեթե 93,3 միլիարդ եվրո:
Նրանց հետ շփումը կտրվել է, նրանց հետագա ճակատագրի մասին իշխանություններին ոչինչ հայտնի չէ:
Լիբանանում և Սիրիայում գործող շիական «Հեզբոլլահ»» շարժումը իր դաշտային հրամանատարի սպանության պատասխանատվությունը դրել է «տակֆիրիստական խմբավորման» վրա, հայտնում է BBC-ն:
Նվազագույնը 8 մարդ է մահացել և ավելի քան 40 մարդ տուժել է ԱՄՆ Տեխաս նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու, ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մի քանի ժամով Սիրիայի արևելքում՝ Դեյր-էզ-Զուր քաղաքում, հիվանդանոց են գրավել, հայտնում է korrespondent.net-ը:
Այսօր Գաբալայում (Ադրբեջան) մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, հայտնում է Trend-ը:
Նախօրեին Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռենն քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո բնակիչներին խորհուրդ է տրվել չայցելել քաղաքի պատմական կենտրոն, արգելվել են բոլոր հրապարակային միջոցառումներն ու ուժեղացվել են ոստիկանության շարքերը:
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Կամիշլի քաղաքում, որը սահմանակից է Թուրքիային, սպանվել է 6 մարդ, ևս 15-ը վիրավորվել է, հայտնում է RIA Novosti-ն:
Զոհերի մեծ մասը ֆերմերներ են, որոնք կայծակի ժամանակ գտնվել են բրնձի դաշտերում:
Մայիսի 15-ին, ժամը 09.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվում է գյուղի խորդանիշ համարվող արծվի արձանը:
«Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները երեկ ուշ երեկոյան կրակի տակ են վերցրել Հալեպում գտնվող օդանավակայանն ու թաղամասերը:
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչից չիք առաջ Karabakh love Iveta («Ղարաբաղը սիրում է Իվետային») գրությամբ պաստառով օդանավ է պտտվել երկնքում: