
Իբրահիմովիչը 4 տարվա մեջ 3-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Լիգա 1-ի 21 խաղերում խփեց 38 գնդակ:
Այսպիսով, Շվեդիայի հավաքականի 34-ամյա ավագը 4 տարվա մեջ 3-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն: Նախորդ մրցաշրջանում Իբրահիմովիչը 3-րդն էր:
«ՊՍԺ»-ում անցկացրած 4 մրցաշրջանի ընթացքում Իբրահիմովիչը հաղթել է 11 տիտղոս, այդ թվում 4 չեմպիոնական տիտղոս, 3 անգամ դարձել է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը