
«Ես բավարարված չեմ մրցաշրջանի արդյունքներով, որովհետև «Բավարիան» առաջ անցավ 10 միավորով». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է մրցաշրջանի արդյունքները:
«Ես բավարարված չեմ մրցաշրջանի արդյունքներով, որովհետև «Բավարիան» առաջ անցավ 10 միավորով: Մեր միջև տարբերությունը չպետք է այդքան մեծ լիներ:
Ինձ անհանգստացնում է այդպիսի հակառակորդի հետ մրցակցելու մեր ընդունակությունը:
Շատ ցավալի է, որ «Բավարիան» ժամանակից շուտ դարձավ չեմպիոն: Մենք դադարեցինք խաղալ մեր ֆուտբոլը: Մենք պետք է ավելի լավ գործենք:
Հաղթանակը Գերմանիայի գավաթում հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք անենք մեր ուժերի առավելագույնը»,- ասել է Տուխելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը