
Ջոկովիչը դուրս եկավ Հռոմի մրցաշարի եզրափակիչ

Էնդի Մարեյը իմացավ մրցակցի անունը:
Մրցումների կիսաեզրափակիչ խաղում Նովակը 3 պարտիաներում հաղթեց Կեյ Նիսիկորիին: Ճապոնացի թենիսիստը հաղթեց առաջին պարտիան, բայց հաջորդող 2-ում ուժեղ էր աշխարհի առաջին ռակետը – 2:6, 6:4, 7:6 (5):
Ջոկովիչը կատարեց 5 էյս և 2 անգամ թույլ տվեց կրկնակի սխալ:
Համառ պայքարը տևեց 3 ժամ 2 րոպե:
Եզրափակչում Ջոկովիչը և Մարեյը կհանդիպեն 33-րդ անգամ: Հակամարտության հաշիվն է 23-9՝ հօգուտ Ջոկովիչի:
Հողածածկի վրա անցկացրած 5 խաղերից բոլոր 5-ում սերբը հաղթել է բրիտանացուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը