
Դանի Ալվեսը անցավ Պելեին և դարձավ պատմության ամենատիտղոսակիր բրազիլացին

33-ամյա պաշտպանը առաջ անցավ ոչ թե որակով, այլ քանակով:
Շաբաթ Դանի Ալվեսը «Բարսելոնայի» կազմում հերթական անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Այս տիտղոսը նրա համար 30-րդն էր, ինչը Ալվեսին դարձրեց պատմության մեջ ամենատիտղոսակիր բրազիլացի ֆուտբոլիստը:
22 տիտղոս Ալվեսը նվաճել է «Բարսելոնայում», 5-ը՝ «Սևիլիայում» և 3-ը՝ Բրազիլիայի հավաքականում:
Նախորդ ամենատիտղոսակիր բրազիլացի ֆուտբոլիստը Պելեն էր: Նրա ակտիվում կա 29 տիտղոս, այդ թվում ռեկորդային 3 հաղթանակ Աշխարհի առաջնություններում (1958, 1962, 1970):
Պատրաստեց Անի Գաբուզյանը