Բաժիններ՝

Հունաստանը կարող է ժամկետից շուտ կատարել վարկատուների պայմանները. Ցիպրաս

Հունաստանը կարող է նախատեսված ժամկետից շուտ իրականացնել ծրագիրը, որը համաձայնեցվել է միջազգային վարկատուների հետ: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք կարող ենք ավարտել օգնության ծրագիրը մինչ ժամկետի սպառումը՝ 2018թ. օգոստոսը»,- ասել է նա:

Ցիպասի խոսքով՝ հնարավոր է, որ Հունաստանը 2017թ. վերադառնա վարկավորման միջազգային շուկաներ:

Հիշեցնենք, որ ֆինանսական օգնության երրորդ ծրագիրը, որը նախատեսում մինչև 86 մլրդ եվրո, Հունաստանի համար հավանության էր արժանացել 2015թ. օգոստոսին:

Դեռ պլանավորվում է, որ միջոցները հատկացվելու են մինչև 2018թ. օգոստոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս